Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները
Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա համատեղ Ulchi Freedom Shield զորավարժությունները՝ նախազգուշացնելով, որ կպատասխանի «զսպման նոր մակարդակով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։
«ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ներկայիս համատեղ զորավարժությունները հստակորեն տարբերվում են նախորդներից...., իսկ զորավարժությունների նպատակը պատերազմ վարելու մարտական պատրաստվածության մշակումն է.... Այսպիսով, նրանք չեն թաքցրել, որ այդ զորավարժությունները միտված են մեր պետության դեմ իրական ռազմական առճակատման նախապատրաստությունների ավարտին», - ասվում է ԿԺԴՀ արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունները «Կորեական թերակղզում և շրջակա տարածաշրջանում առաջացնում են իրավիճակի աննախադեպ մակարդակի ապակայունացում» և «անվտանգության լուրջ սպառնալիք» են ստեղծում ԿԺԴՀ-ի ու ամբողջ տարածաշրջանի համար։ «Նոր մակարդակի զսպման ուժերի կիրառում՝ ի պատասխան նոր մակարդակի սպառնալիքի. այսպիսին է անվտանգության ապահովման մեր մշտական սկզբունքը», - հայտարարել է Փհենյանը։
Ulchi Freedom Shield զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին և կտևեն մինչև օգոստոսի 27-ը։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի