Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարը
Ռուսաստանում ապրող հայերի Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների «պատմական աճ» է գրանցվել, այսօր հայտարարել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ 2025 թվականին քաղաքացիության համար դիմել է 32 հազարից ավելի մարդ։ Ըստ նախարարի՝ 2023 եւ 2024 թվականներին եղել է 20 հազարից ավելի դիում, իսկ միջին թիվը կազմել է տարեկան 7- 8 հազար։
Փոխնախարարն այս միտումը կապում է ռուս- ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումներով։
«Ստացվում է, որ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար, որովհետև, եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այդ պահանջները զրոյական են, այսինքն` որևէ պահանջ չունի»,- ասել է փոխնախարարը։
Այս առումով՝ փոխնախարարը անհրաժեշտ է համարում «քաղաքացիության ինստիտուտի արժեւորումը»։
«Այդ խոսակցությունները քաղաքացիության ինստիտուտի արժևորման մասով մենք ունեինք դեռևս այն ժամանակահատվածում, երբ դեռ չէր սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ հետ։ Այսինքն` այս խնդիրը նոր չէ մեր օրակարգում, և առաջիկայում մենք նաև կներկայացնենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ»,- հայտարարել է Արմեն Ղազարյանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ