Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մшհացել է․ 5 անձ ձերբակալվել է Սեուլը ԱՄՆ-ում դիտարկում է խոշոր նախագծերի իրականացման հնարավորություն Ռուսական հարվածից Ուկրաինայում վնասվել է Dunhill և Kent արտադրող ծխախոտի գործարանը Առաջին անգամ իրականացվել է կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ (տեսանյութ) Ինտերնետից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անչափահաս ենթարկվում է սեռական բռնության Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ մեկ այլ զորամաս (տեսանյութ) Ստորագրվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ արձանագրություն Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը Հայաստանի անկախության 35-ամյակը կնշվի մեծամասշտաբ համերգային միջոցառումներով Մեծ հաճույք էր դիտել մեր թիմի խաղը և պայքարը Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Արամե Մինասյանը այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում

Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մшհացել է․ 5 անձ ձերբակալվել էՍեուլը ԱՄՆ-ում դիտարկում է խոշոր նախագծերի իրականացման հնարավորությունՌուսական հարվածից Ուկրաինայում վնասվել է Dunhill և Kent արտադրող ծխախոտի գործարանըԱռաջին անգամ իրականացվել է կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ (տեսանյութ)Ինտերնետից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անչափահաս ենթարկվում է սեռական բռնությանՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ մեկ այլ զորամաս (տեսանյութ)Ստորագրվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ արձանագրությունԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումըՀայաստանի անկախության 35-ամյակը կնշվի մեծամասշտաբ համերգային միջոցառումներովՄեծ հաճույք էր դիտել մեր թիմի խաղը և պայքարըՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերըԱրամե Մինասյանը այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգումԵրկու ծառայողի նկատմամբ կկիրառվի «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՖրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. EuractivՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքըԻնֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններումՊաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում (տեսանյութ)Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՈւիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FTՀայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆԽրիստոս Սոֆիանոպուլոսն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումԺաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա ՉարաևայինԳևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ անդրադարձել են NVIDIA ընկերության իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերինՄխիթարյանը շարունակում է մնալ «Ինտերի» մարզչական ծրագրերումՋրհեղեղից 10 օր անց փրկարարները ողջ են գտել տարեց կնոջըՌաֆինյան կրկնել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական ցուցանիշը Էրիկ Գարսիան «Վալենսիայի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել էՌուսաստանը համաձայնությունների չի գնում առանց շահերի բալանսիԹրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանըԹենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըԻսրայելական հարվածների հետևանքով Լիբանանի Նաբաթիեում առնվազն 11 մարդ է զոհվելԳևորգ Պապոյանը գործուղվել է ԱՄԷՄեքսիկայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել. APԳործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ. հայ եւ թուրք գործարարների համատեղ ուղերձըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետեւանքով 11 լեռնագնաց է զոհվելԿարևոր են մանրուքները, որոնք նա ասում էԲացվել է «Ծիրանի ծառ» 12-րդ կինոփառատոնըԱյս տարվա փոթորկային սեզոնը կդառնա վերջին 100 տարվա ամենահանգիստըԻրանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունները կարող է և պետք է վերականգնվենՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալԵրևանը կունենա Թենիսի միջազգային ակադեմիաCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԾանր պայուսակից մինչև սխալ կեցվածք․ ի՞նչ սթրեսի տակ է դպրոցականի ողնաշարը (տեսանյութ)Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար
Աշխարհ

ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան

ԵՄ-ն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի երկրի զեկույցում անդրադարձել է Հայաստանին, մատնանշել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի խնդիրները, անելիքներն ու ձեռքբերումները։

ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանը 2025-ին շարունակել է առաջընթաց գրանցել արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հակակոռուպցիոն համակարգի բարեփոխումների ուղղությամբ։ Դրականից ԵՄ-ն առանձնացնում է դատավորների եւ դատախազների բարեվարքության կանոնավոր ստուգումների ներդրումը, նաեւ՝ արդարադատության համակարգի թվայնացումը։ Որ դատական համակարգը պետք է շարունակաբար բարեփոխվի՝ Հայաստանի իշխանություններն էլ են հայտարարել։ 

Զեկույցում նշվում է 2025-ին Արբիտրաժի եւ հաշտարարության կենտրոնի ստեղծումը։ ԵՄ-ն մատնանշում է նաեւ խնդիրներ, մասնավորապես՝ դատական անկախության, ոստիկանության հաշվետվողականության, նախնական կալանքի կիրառման եւ համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունման հարցերում։ Հիմք են ընդունվել քաղհասարակությունից հնչած մտահոգությունները, որ ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ պնդումների քննությունն արդյունավետ չէ, դատական համակարգը լիարժեք անկախ չէ, իսկ քրեական վարույթներում նախնական կալանքները մեծաթիվ են։

Առանձին նշվում է նաեւ հանրային մասնակցության դեմ դատական հայցերի խնդիրը, երբ դատական գործերը կարող են սահմանափակել լրագրողների, իրավապաշտպանների կամ ակտիվիստների գործունեությունը։ ԵՄ-ի բարձրաձայնած հարցերին զուգահեռ՝ Հայաստանի ՆԳՆ-ն նշում է․ Մեջբերում․ «Հաշվետվողականության մեխանիզմները գործում են։ Միայն առաջին եռամսյակում իրականացվել է 532 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում կիրառվել է 90 կարգապահական տույժ, որից 80-ը՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ»։

ԵՄ-ն անդրադառնում է նաեւ հավասարության եւ խտրականության դեմ պայքարին՝  առաջընթացը բավարար չհամարելով։

Զեկույցի մեկ այլ բաժին սոցիալական քաղաքականությունն է։ Դրական է գնահատվել հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այսինքն՝ զեկույցը գնահատում է 2025-ի աշխատանքը, իսկ համակարգն արդեն գործարկվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրա ընդլայնման աշխատանքները շարունակվում են․ վարչապետի մոտ քննարկվել են եկող հունվարի 1-ից մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու սցենարները։

«2027-ին հնարավոր է կիրառվի հետևյալ մեխանիզմը անհրաժեշտ 10 800 դրամ ծախսից 4 400 դրամը սուբսիդավորի կառավարությունը, 2000 դրամը վճարեն աշխատողները՝ այն գումարի չափովորը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ըվճարում էին Զինապահ հիմնադրամինիսկ մնացած 4 400 դրամը վճարեն գործատուները»։

ԵՄ-ի գնահատմամբ՝ ավելի քան 100 հազար արցախահայերի ինտեգրումը շարունակվում է, սակայն դեռ կան բնակարանի, զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հասանելիության խնդիրներ։ Հայաստանի իշխանությունները շեշտում են՝ շարունակել են արցախահայերի բնակապահովման, զբաղվածության եւ սոցաջակցության ծրագրերը։ 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան․ «Բնակապահովման ծրագիրը, ամսական աջակցությունները՝ 30 հազարները եւ 40 պլյուս 10 հազարները, երկարատեւ վարձակալության ծրագիրը, որը հուլիսի 1-ից սկսելու ենք այն փոքրաթիվ ընտանիքների համար, որոնք դժվարություն են ունենալու սերտիֆիկատով տուն գնելու, ինքնազբաղվածության ծրագիրը՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար փոքրիկ բիզնեսներ հիմնելու…»

ԵՄ-ն դրական է գնահատում նաեւ հակակոռուպցիոն համակարգը՝ միջազգային չափանիշներին, այդ թվում՝ GRECO-ի չափանիշներին համապատասխանեցնելու քայլերը։ Ըստ գնահատման՝ հակակոռուպցիոն ռազմավարությունը ավելի արդյունավետ կդառնա, եթե հիմնվի կոնկրետ ռիսկերի գնահատման վրա հատկապես պետական գնումների ոլորտում։

Զեկույցի քաղաքական բաժնում առանձնանում է նաեւ 2026-ի ընտրությունների թեման։ ԵՄ-ն որպես խնդիրներ է դիտարկել ապատեղեկատվությունը, տեղեկատվական մանիպուլյացիան եւ արտաքին միջամտության ռիսկերը։

armradio