Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայումԳլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրելԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կանԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոնԱբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցումԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւ7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունԿակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարմանՄեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՋրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններՏավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում կանգառը կարգելվիՓրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայրԱլմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսըՎերին Լարսում տարհանում է իրականացվել տարերային աղետի վտանգի պատճառովԿառավարությունը 5 նոր ավտոբուս կգնի գյուղական դպրոցների երեխաներին տեղափոխելու համարՌուսական բիզնեսում աճել է չինական արհեստական բանականության լեզվական մոդելների օգտագործումըՀարավային Լիբանանի զգալի հատվածներ փաստացի դարձել են անբնակելիԿասեցվել է Սիսմուր ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըTRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս ԽանդանյանՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանինԷսթետիկ բժշկությունը Հայաստանում․ որքան է աճել գեղեցկության գինըԿոտայքի մարզում կկառուցվի հատուկ կացարան ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համարԹուրքիայի Ֆեթհիե շրջանում, հրդեհ է բռնկվելԿասպից ծովի ջրի մակարդակը նվազել էՀաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգըԼոռու մարզի որոշ հասցեներում 36 ժամ գազ չի լինիԳյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել էԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվելԱրդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են. Ռուբեն ՌուբինյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում ՀայաստանՇարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. ԱլիևԿողմերի հնարավորությունները հավասար են․ Սանդրո ՊերկովիչԱռաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետԳևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանքերի ընդլայնումը հակասում է կլիմայական միտումներինԵթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար ՎարդանյանԻնգուրի կամրջով բենզատարներ են շարժվել դեպի ԱբխազիաԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ծրագրում են ստեղծել աշխարհի ամենախորը ստորջրյա հանքավայրըԵվրատեսիլ 2027 երգի միջազգային մրցույթը կանցկացվի ԲուլղարիայումՀեգսեթը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունըԲանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններԿասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունըՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Հայաստան

Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ

«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարման շրջանում շարունակվում են էլեկտրական ցանցերի արդիականացման, հանրությանը էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացման և սպասարկման որակի բարելավման աշխատանքները, հայտնում են ՀԷՑ-ից։
  
Ռոմանոս Պետրոսյանն այսօր շրջայց է կատարել Տավուշի մարզում, մասնավորապես այցելել է «Աղստև» մասնաճյուղի «Դիլիջան» և «Նոյեմբերյան» էլեկտրական ցանցեր, «Աղստև» 110/35-6 ԿՎ ենթակայան, որը տարածաշրջանի էներգահամակարգի կարևորագույն հանգուցներից մեկն է, տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև հանդիպել աշխատակիցներին։
 
Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում մարզում իրականացված աշխատանքների արդյունքում՝
 
-փոխարինվել է 83,8 կմ մաշված և վթարավտանգ էլեկտրական հաղորդալար,
-կառուցվել են 2,8 կմ նոր բարձր և ցածր լարման մալուխային գծեր,
-տեղադրվել և փոխարինվել է 809 հենասյուն,
-փոխարինվել է 10 ուժային տրանսֆորմատոր՝ ցանցի հուսալիությունն ու թողունակությունը բարձրացնելու նպատակով,
-իրականացվել են «ՀԷՑ»-ի բաշխման ցանցին 354 նոր միացումների ապահովման աշխատանքներ,
-արդիականացվել են բազմաթիվ ենթակայանների, հաշվառման և ցանցային այլ համակարգերի մի շարք սարքավորումներ,
-35-110 կՎ ենթակայաններում առկա էլեկտրաէներգիայի հաշվիչները փոխարինվել են դարձափոխիչային էլեկտրոնային հաշվիչներով, ինչը նպաստել է համակարգում էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը։
 
Կատարված աշխատանքների արդյունքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղում էլեկտրաէներգիայի կորուստները նվազել են՝ կազմելով միջինը 7,1%։


Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքը։ 2026 թվականին Տավուշի մարզում մեկնարկել են շուրջ 178 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով ներդրումային ծրագրի աշխատանքները, որոնք ուղղված են լինելու տարածաշրջանում էլեկտրական ցանցերի արդիականացմանը և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։ Աշխատանքները ներառում են ավելի քան 4կմ օդային գծերի և մի շարք բաշխիչ ենթակայանների վերանորոգում։
 
Դիլիջան քաղաքի ակտիվ զարգացմանն ու ենթակառուցվածքների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է էլեկտրական ցանցին միացնել մի շարք խոշոր նոր սպառողների, ինչի արդյունքում «Աղստև» 110/35-6 ԿՎ ենթակայանի ծանրաբեռնվածությունն ավելանալու է շուրջ 8 ՄՎտ հզորությամբ:
 
Ժամանակավոր կառավարիչն այցելել է նաև «Դիլիջան» էլեկտրացանցի նոր վարձակալված վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Նախկին ոչ բարվոք պայմաններով վարչական շենքը փոխարինվել է ավելի հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխան տարածքով, որը հագեցած է ժամանակակակից տեսահսկման համակարգով և նոր գույքով, ներառում է կարգավարական ծառայությունն ապահովելու համար նախատեսված տարածքներ, ընդարձակ պահեստային հատված, ինչպես նաև բարեկարգ ու խնամված միջավայր։
 
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ աշխատակիցների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Սակայն իրականացվող ծրագրերի հասցեատերը սպառողն է․ ցանցերի արդիականացումը, վթարների կանխարգելումն ու օպերատիվ արձագանքումը միտված են քաղաքացիների համար առավել կայուն, հուսալի և անխափան էլեկտրամատակարարման ապահովմանը։ Պետության կողմից, օրենքով սահմանված կարգով, «ՀԷՑ»-ի կառավարման միջամտության և ժամանակավոր կառավարման նպատակը բնական մենաշնորհային դիրքով օժտված ընկերության կառավարման նշաձողի բարձրացումն է, որտեղ առանցքային պետք է  լինի պետական և հանրային շահերի գիտակցումը և լավագույնս զուգորդումը։