Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ։
Ջրանցքներում վտանգը կրկնապատկում են սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու ինքնուրույն դուրս գալը գրեթե անհնար է։
Գետերի ոչ մեծ խորությունը նույնպես անվտանգության երաշխիք չէ։ Ջրի արագ հոսքի, քարքարոտ հատակի կամ այլ խոչընդոտների պատճառով մարդը կարող է կորցնել հավասարակշռությունը և տրվելով հոսանքին՝ չկարողանալ դուրս գալ ափ։ Վտանգավոր է նաև բարձրությունից ջուրը ցատկելը․ այս դեպքում վնասվածք ստանալու ռիսկն առավել քան մեծ է։
«Կոչ եմ անում բոլորին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, չթույլատրելի վայրերում չփորձել լողալ, հետևողական լինել իրենց հետ գտնվող անչափահասների նկատմամբ»,- նշել է ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գուրգեն Մարտիրոսյանը։
Ջրահեղձության դեպքերի պատճառը անվտանգության կանոնները չպահպանելն է։ Հատկանշական է, որ հանրապետության ամենամեծ ջրային ավազանի՝ Սևանա լճի հանրային լողափերում, որտեղ ՆԳՆ ջրափրկարարներն ու ջրային պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնում, ջրահեղձության դեպքեր չեն արձանագրվել։
«Սևան ազգային պարկի հանրային 1, 2, 3 և Շողակաթ համայնքի հանրային լողափերում իրականացվում է շուրջօրյա ծառայություն։ Նաև ջրային հատվածներում ու հանրային վայրերում իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ»,- նշել է Փրկարար ծառայության ՓՈՒՎ փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ Մարտին Գաբրիելյանը։
Կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ են, երբ քաղաքացիները դրսևորում են պատասխանատու վարքագիծ, ցուցաբերում են զգոնություն և հետևում են ՆԳՆ ծառայողների հորդորներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, ջրային տարածքներում գտնվելիս պահպանեք անվտանգության կանոնները, եղեք զգոն ձեր և շրջապատող անձանց նկատմամբ։ Մի՛ քայլեք գետերի ու ջրանցքների վտանգավոր եզրերով, մի՛ փորձեք հատել դրանք չնախատեսված հատվածներով, իսկ անհրաժեշտության դեպքում հիշեք՝ օգնության հեռախոսահամարը 112-ն է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ