Թրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է ևս 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները՝ Թեհրանի հետ բանակցություններ շարունակելու համար: Ըստ Թրամփի՝ որոշումն ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ուղարկել:
«Իրանի կառավարության խնդրանքով ես 10 օրով կասեցնում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի օրը, ժամը 20:00-ը Արևելյան ժամանակ։ Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լրատվամիջոցների ու այլ աղբյուրների սխալ հայտարարություններին՝ դրանք ընթանում են շատ լավ», — գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Անցած հանգստյան օրերին Թրամփը սպառնացել էր «ոչնչացնել» Իրանի էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։ Իրանի իշխանությունները պատասխանել էին, որ ամբողջությամբ կփակեն նեղուցը նավագնացության համար։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վարում են «արդյունավետ բանակցություններ» պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և հրամայել էր հինգ օրով կասեցնել հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ։
Չորեքշաբթի պարզվել էր, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած պայմանների ցուցակ, որոնց հիման վրա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը։ Թեհրանը մերժել է այդ պայմանները և փոխարենը առաջարկել իր հնգակետանոց ծրագիրը։
Մինչ օրս անհասկանալի է մնում, թե Իրանում հենց ում հետ են ԱՄՆ-ն բանակցություններ վարում։ Մեկ օր առաջ Թրամփը նշել էր, որ իրանցի պաշտոնյաները հերքում են բանակցությունների փաստը՝ վախենալով սպանվել։


















































Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Թրամփը սպառնացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները