WWF Հայաստանը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մարտի 28-ին՝ ժամը 20:30-ին, Հանրապետության հրապարակում կանցկացնի հատուկ բացօթյա միջոցառում նվիրված «Երկրի Ժամ» շարժման 20-րդ տարեդարձին:
Երկրի Ժամը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գլոբալ նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2007 թվականին և արագորեն վերածվել աշխարհի ամենամեծ բնապահպանական նախաձեռնություններից մեկին։ Ամեն տարի ավելի քան 190 երկիր և հազարավոր քաղաք միանում է շարժմանը՝ մեկ ժամով անջատելով ոչ անհրաժեշտ լույսերը և արտահայտելով հանձնառություն մեր մոլորակի պահպանության հանդեպ։
2008 թվականից ի վեր շարժման ակտիվ մասնակից է նաև Հայաստանը՝ WWF Հայաստանի առաջնորդությամբ։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը, բոլոր մարզերն ու համայնքները միացել են «Երկրի Ժամին»՝ մարելով փողոցների և շենքերի ոչ անհրաժեշտ լուսավորությունը՝ ընդգծելով երկրի ներգրավվածությունը այս գլոբալ նախաձեռնությանը։
2026 թվականին աշխարհում «Երկրի ժամը» նշում է իր 20-ամյա հոբելյանը։ «Այս հոբելյանական ﬕջոցառումը ստանձնում ենք ﬔծ պատասխանատվությամբ։ Կլիմայական ճգնաժաﬕ ակնհայտ ու աճող մարտահրավերների համատեքստում «Երկրի ժաﬕ» խորհուրդն ավելի արդիական է, քան երբևէ» , – նշեց WWF Հայաստանի հասարակայնության հետ կապերի, համագործակցությունների և ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը։
Ուստի, շարունակելով բազմազյա ավանդույթը՝ մարտի 28-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի տարբեր համայնքներ, կմիանան «Երկրի Ժամ» շարժմանը՝ անջատելով փողոցների և շենքերի ոչ հիմնարար լուսավորությունը։
Հանրապետության հրապարակում լույսերի անջատումից հետո քաղաքացիներին կսպասվի հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական մթնոլորտ՝ Candlenight Concerts-ի մասնակցությամբ։
WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին միանալ այս գլոբալ շարժմանը՝ մեկ ժամ լույսերը անջատելուց զատ՝ աջակցելու WWF-ի ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները