«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վերահաստատել է խորը մտահոգությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում օրերս տեղի ունեցած ռազմական հարվածների վերաբերյալ, որոնցից վերջինը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան։ Այս մասին ԱԷՄԳ-ն հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։ «Հաշվի առնելով, որ դա գործող ատոմակայան է՝ մեծ քանակությամբ միջուկային նյութով, գլխավոր տնօրեն Գրոսին զգուշացնում է, որ օբյեկտին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի, որն ազդեցություն կունենա Իրանի մեծ մասի վրա և նրա սահմաններից դուրս», - նշված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Գրոսին կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է անում՝ նման միջուկային վթարի ռիսկը կանխելու համար, և ընդգծում է հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության ապահովման 7 հիմնասյուների պահպանման կարևորությունը։
ԱԷՄԳ-ի սահմանած անվտանգության 7 հիմնասյուները ներառում են օբյեկտների ֆիզիկական ամբողջականություն, սարքավորումների ֆունկցիոնալություն, անձնակազմի անվտանգություն, հուսալի էլեկտրամատակարարում, լոգիստիկա, ճառագայթի մակարդակի մոնիթորինգ և կապ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1245745


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ