«Իրենք 3 եղբայր են, Գրիշան մեծն էր: Շատ լավ ընտանիք են, հայրը արտագնա աշխատանքի էր մեկնում, այս պահին չգիտենք՝ այստեղ է, թե դրսում:
Գրիշան շատ աշխույժ, միևնույն ժամանակ շատ շնորհքով տղա էր, Սպիտակի քոլեջում էր սովորում: Ոչ մի անգամ նրա մասին վատ բան չենք լսել»,- ասացին համայնքապետարանից:
17-ամյա տղան 2-րդ կուրսում էր սովորում: Հաստատությունից հայտնեցին, որ նա երեկ դասի է գնացել, դեպքը տեղի է ունեցել դասերի ավարտից հետո:
«Գրիշան մեզ մոտ ընդունվել էր նախորդ ուսումնական տարում, հիմա 2-րդ կուրսում էր սովորում: Աշխույժ պատանի էր, կյանքով լեցուն: Երեկ դասի է եկել, դասերի ավարտից հետո՝ 13:20, ցտեսություն է ասել ու գնացել: Դեպքը դրանից հետո է եղել՝ 14:30-ի սահմաններում: Ինքը քոլեջի ներսում ոչ մի խնդիր չի ունեցել, ամեն ինչ նորմալ է եղել»,- փոխանցեցին Սպիտակի պետական քոլեջից:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 334-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 3 անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ին՝ ժամը 14:00ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է։


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում