Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն ԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. Bloomberg Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներ

ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
Մամուլ

Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը

 
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ:

Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում:

Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար:

Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները:

«Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային:

Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ:

Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում:

Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո:

Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ:

Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը:

Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ: Դենացիֆիկացիան...Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը:

Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին:

Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից:

Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր: