«Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Մինչդեռ 2018-ի օգոստոսից քննվել է այդ գործը, որին ներգրավված են 9 անձինք: Անցած 7 տարիների ընթացքում այս դատական գործը վախճան չի ունեցել, հիմա դատախազությունը որոշել է նույն արարքը վերաորակավորել:Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների:
Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:Իսկ հիմա ամենազավեշտալին: 2021թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երեւանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել:
Այսինքն` դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որեւէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:Ստացվում է, որ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը` որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ՝ փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող Կառավարությունը, հանցանք չկա:Ահա ընտրովի արդարադատության կոնկրետ, փաստարկված դրսևորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը