Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ»:
Այնուհետեւ՝ 2018-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում վերահսատատեց իր մտադրությունները․ «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ․․․Մենք մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»։
25.05.2018թ, Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրեց․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»:
Սակայն իրականում առ այսօր Հայաստանը Վերին Լարսին այլընտրանք չի գտել։ Իսկ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, այօր արդեն Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ այլընտրանքն Ադրբեջանն է․ հենց կնքվի խաղաղության պայմանագիր, եւ սահմանները բացվեն, հիմնական բեռնափոխադրումները տեղի կունենան այդ երկրի տարածքով։
Բայց մինչ այդ հազարավոր ավտոմեքենաներ տասնյակ օրերով հերթ են կանգնում Լարսի անցակետի մոտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից