Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին
2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Այս մասին գրում է Hetq.am-ը:
Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։
Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով կամ 2.9%-ով։
Այդպիսով, Հայաստանի պետական պարտքը այս պահին աճում է ներքին պարտքի հաշվին։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները, ինչպեսև արտաքին պարտքի դեպքում, պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։
Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 208 մլն դոլարով կամ 11.4%-ով՝ կազմելով 11 մլրդ 845 մլն դոլար։
Մասնավորապես ներքին պարտքն աճել է 1 մլրդ 152 մլն դոլարով կամ 27.5%-ով՝ կազմելով 5 մլրդ 344 մլն դոլար։
Ինչպես կարելի է ենթադրել, աճի այս տեմպով ներքին պարտքը ոչ միայն կհավասարվի արտաքին պարտքին, այլև արդեն այս տարեվերջին կարող է գերազանցել այն։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից