ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հիշեցրել է՝ հանցավոր հրամանները կարելի է չկատարել
Հայ-ադրբեջանական սահմանի մասնակի սահմանազատումն ու սահմանագծումը, առանց վերջնական համաձայության եւ փոխադարձության սկզբունքի պահպանման, լիովին կհամապատասխանի Բաքվի շահերին։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մարտի 21-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ ադրբեջանական նախապայմանների միակողմանի կատարումը այս գործըթնացում «հանցագործություն է եւ դավաճանական վարք սեփական ժողովրդի հանդեպ»։
«Այդ գործընթացից հետո մենք չենք կարողանա վստահ լինել այն բանում, որ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կգան սահմանի այլ տեղամասերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի պատասխանել այդ հարցին։ Դա նույնպես սահմանադրական նորմի խախտում է, եւ ես կարծում եմ, որ այդ գործընթացին մասնակցող մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել է նա։
Օհանյանը հաստատել է. բանակը կարող է չենթարկվել հեռանալու հրամանին։
«Հանցավոր գործընթացից հրաժարումը յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Չպետք է հրաժարվել սահմանը պաշտպանելուց։ Պետք է պարզապես չկատարել անօրինական հրամանները»,- ընդգծել է խորհրդարանականը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից