Ես չեմ փախել Հայաստանից․ Ժամանակին կարողացա դուրս գալ և չհայտնվել բանտում․ Միհրան Պողոսյան
Մենք բացել են կուսակցություն, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»:
Այս մասին Մեդիահաբ-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։
«5 տարի գտնվելով ՀՀ-ից դուրս՝ Ռուսաստանում, ես զբաղվել եմ, կազմակերպել եմ տարբեր բիզնեսներ, որը որ զբաղվում է մի քանի ուղղություններով։
Զուգահեռ ապրել եմ նաև Հայաստանի կյանքով և ամեն օր ապրում եմ Հայաստանի կյանքով։ Մեր իրականությունն այն է, որ գործող իշխանությունները հմուտ կերպով կարողացան հեռացնել բոլոր այն ուժերին, ովքեր, որ կարող են դիմակայեն այս մեծ աղետին, ինչը որ տեղի ունեցավ մեր հանրապետությունում՝ մեր երկու հայկական պետություններում՝ Արցախում և Հայաստանում։
Մարդկանց, ովքեր կարող էին դիմագրավել այս մեծ արհավիրքին, մի մասին իրանք նստացրեցին բանտերը և մյուս մասը, ով հասցրեց դուրս եկավ երկրից։
Ես հանդիսանում եմ 2-րդ մասի ներկայացուցիչը և ժամանակին կարողացա դուրս գալ և չհայտնվել բանտում։
Ես չեմ փախել Հայաստանից, ես չեմ կարող իմ տնից փախնել։
Իմ հնարավորությունները ՀՀ-ի համար ինչ-որ բան անելու շատ ավելի մեծ են, ոչ բանտում գտնվելով, թեկուզ արտերկրում ապրելով։
Մինչև վերջերս, ես լինելով Հանրապետական կուսակցության անդամ, ես հնարավորին չափով, իմ թիմի հետ միասին աջակցել և փորձել եմ այս արհավիրքը կանխելու, ավելին առաջին օրերին , երբ սկսեց 44-օյա պատերազմը, ես անգամ գրավոր դիմեցի գործող վարչապետին, որ թույլ տան գամ ՀՀ, այնտեղից ուղավորվեմ Արցախ։ Գրավոր դիմեցինք և գրավոր ստացանք բացասական պատասխան ։
Մենք բացել են կուսակցություն, որը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Մեր կուսակցության առաքելությունը և նպատակը հենց այն է, որ հավաքագրել հայ տեսակը, հավաքագրել ամբողջ հայությունը աշխարհով մեկ ում միևնույն չէ հայի ապագան, ՀՀ-ի ապագան, արցախահայության ապագան, և արցախահայության խնդրի կարգավորման ուղղությունները։ Մեր նպատակը ոչ թե միայն ՀՀ-ում հավաքագրել ուժերն է, այլ՝ աշխահով մեկ։ Այսօր գրանցվելով և ինձ ընտրելով կուսակցության նախագահ՝ քայլերի հերթականությունը հաջորդն է, որ մենք այսօր Ֆրանսիայում, Ամերիկայում արդեն գրասենյակներ ենք բացում և մոտ ժամանակներս հայությունը դրա մասին կիմանա։
Օրեր առաջ ես դիմում եմ գրել և Հանրապետական կուսակցությունից դուրս եմ եկել և մի քանի օր հետո ընտրվել եմ «Հայոց համազգային միասնության» կուսակցության նախագահ»,-ասել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից