Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը

ԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ

Ինչ յուրահատկություն ունի Իրանի ընտրությունները

Մարտի 1-ին, ինչպես հայտնի է, Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Զուգահեռաբար նաեւ տեղի ունեցան Փորձագետների խորհրդի ընտրություններ։ Նորընտիր խորհրդարանը 12-րդ գումարմանն է, իսկ նորընտիր Փորձագետների խորհուրդը՝ 6-րդ գումարմանը։ Իրանում ընտրելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն մարդ։ Արդեն հայտնի է, որ ընտրություններում հաղթել են պահպանողականները։ Պահպանողական թեկնածուները հաղթել են բոլոր շրջաններում, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Իրանական նոր Մեջլիսը կունենա 2 հայ պատգամավոր՝ Արա Շահվերդյան եւ Գեղարդ Մանսուրյան։ Հայերն ընտրում են իրենց պատգամավորներին, իրանական օրենսդրության համաձայն՝ որպես ազգային փոքրամասնություն, իրենց հատկացված քվոտայի շրջանակում։ Իսլամական հանրապետության ընտրական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանները հատկապես ուշադրություն են դարձնում նրան, որ մասնակցությունն այս անգամ եղել է չափազանց քիչ՝ 41 տոկոս։ 2020 թվականին մասնակցությունը 42,5 տոկոս էր, ուստի մասնակցության նման ցածր ցուցանիշը կարելի է համարել ռեկորդային։

Ռուս փորձագետ Ալեքսեյ Մակարկինը կարծում է, որ թեեւ նման ցածր մասնակցությունն ինտրիգային է, սակայն կարիք չկա դրա պատճառով «մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել»։ Ըստ փորձագետի, ԻԻՀ-ում տեղի ունեցած առաջին պառլամենտական ընտրություններում, օրինակ, համազգային մասնակցությունը եղել է 52 տոկոս։ Սա, իհարկե, լավ ցուցանիշ չէր, սակայն վկայում էր ոչ թե այն մասին, որ Այաթոլլահ Խոմեյնին ժողովրդի շրջանում վստահություն չէր վայելում, այլ այն, որ մարդիկ պարզապես հոգնել էին ընտրական գործընթացներից։ Մակարկինը, հիշեցնելով իրանական նորագույն պատմության որոշ դրվագներ, նկատում է, որ մեկ տարում այդ ժամանակ չորս ընտրություն է տեղի ունեցել՝ սկսած Իսլամական Հանրապետության հաստատման հանրաքվեից, որը եղել է 1979 թ․ մարտին, Սահմանադրության ընդունման հանրաքվեից, որը նույն՝ 79-ի դեկտեմբերին էր, ապա արդեն 1980 թվականի հունվարին նախագահական ընտրություններ եղան, որին էլ հաջորդեցին 80-ի մարտի խորհրդարանական ընտրությունները։ Ընդ որում, մասնակցությունը հետեւողականորեն նվազման միտում է արձանագրել։ Դա վկայում է ե՛ւ ընտրողների՝ ընտրական-քաղաքական գործընթացներից «հոգնած» լինելու մասին, ե՛ւ նաեւ վիճակագրությունն ավելի ճշմարտացի, իրականությանը մոտ է դարձրել։

Մյուս կողմից, իրանական ներքաղաքական, հատկապես ընտրական գործընթացների մասին խոսելիս երբեք այդ մասին չպետք է դատել ստանդարտ սկզբունքներով, որոնցով սովորաբար «չափ ու կշիռ է արվում» ցանկացած երկրի ընտրական գործընթաց։ Նախ պետք է հիշել, որ Իրանում այնպիսի քաղաքական համակարգ է, որն ընտրություններին մասնակցության հնարավորություն է տալիս միայն մահմեդական քաղաքական խմբերին։ Ընդ որում, ընտրությունների մասով չափազանց կարեւոր է Պահապանների խորհրդի դերակատարումը։ Վերջինս իրավասու է արգելել ցանկացած առաջադրված թեկնածուի մասնակցությունը։ Բացատրություններն էլ կարող են լինել չափազանց «լղոզված» ու «թույլ»։ Սրան զուգահեռ, ըստ Մակարկինի, Իրանում գործում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական խաղի կանոններ, եւ, օրինակ, Պահապանների խորհուրդը որեւէ թեկնածուի կարող է, իհարկե, արգելել, սակայն քաղաքական խմբին, եթե այն ազդեցիկ է երկրի հանրային-քաղաքական դաշտում, խաղի չգրված կանոնների համաձայն, արգելել չի կարող։

Բացի այդ, Իրանում իսլամական հանրապետության ձեւավորած քաղաքական ավանդույթը, որտեղ առկա է նաեւ կուսակցությունների արգելման համակարգը, բյուրեղացրել է հիմնականում երկու պայմանական քաղաքական համայնք՝ բարեփոխիչների եւ պահպանողականների։ Շատ քաղաքական խմբեր հիմնականում փորձում են այս երկու համայնքների դրոշի ներքո դիրքավորվել՝ երկրի հանրային քաղաքական կյանքում փոքրիշատե նշանակալի տեղ զբաղեցնելու համար։ Այս ամենը նկատի ունենալով՝ փորձագետը եզրակացնում է, որ, ըստ ընտրական վիճակագրության օրինաչափության, այն ժամանակ, երբ բարեկարգիչների քաղաքական համայնքն ավելի շատ շանսեր է ունեցել, ընտրություններում մասնակցությունը եղել է ավելի բարձր։ Այն դեպքերում, երբ բարեկարգիչների թեկնածուների հանդեպ Պահապանների խորհուրդը խիստ ու ծավալուն որակազրկումներ է իրականացրել ընտրություններից առաջ, եւ պահպանողականներն են եղել «բացարձակ եղանակ թելադրողը», մասնակցությունը եղել է քիչ։ 2020 թվականից սկսած՝ այաթոլլահ Ալի Խամենեին, ով պահպանողական համայնքից է, եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մեծ հաշվով մենաշնորհ է հաստատել քաղաքական համակարգում՝ բարեկարգիչներին, մեղմ ասած, շատ քիչ հնարավորություն տալով։ Դրանով է պայմանավորված, որ հասարակությունը, արձագանքելով դրան, պարզապես չի գնում ընտրությունների՝ համարելով, որ անիմաստ է, եթե բարեկարգիչները որեւէ փոփոխություն անելու հնարավորություն չունեն ռեալ կերպով։

Սա, ըստ մեզ, նաեւ խոսում է այն մասին, որ իրանական հասարակությունում, անկախ ամեն ինչից, փոփոխությունների պահանջ, այնուհանդերձ, կա, եւ եթե դրա հեռանկարը գոնե խորհրդարանական առաջիկա քառամյակում (Մեջլիսի յուրաքանչյուր գումարում գործում է 4 տարի) քիչ է, ապա փոփոխություն ցանկացող շարքային իրանցիների համար նաեւ քաղաքական գործընթացներին մասնակցությունն է դառնում անիմաստ։