Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Գերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NI Ումից է վախենում Ռուսաստանի նախագահը Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարի Եթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի Հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al Hadath

Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)
Հայաստան

21 մլն դրամ աշխատավարձ և հատուկ հանձնարարականով հրաժարական. Մարուքյանի իրական դեմքը

Yerkir.am-ը գրում է.

2022 թ․ մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սեփական նշանակումը Մարուքյանը բացատրեց ազգային-պետական շահերին սպասարկելու մտայնությամբ, մասնավորապես նշելով․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության եւ տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ սպասարկել ազգային-պետական շահերը»:

Yerkir.am-ը վերջերս ԱԳՆ-ից հետաքրքրվել էր Էդմոն Մարուքյանի աշխատավարձի չափի և ծավալած գործունեության վերաբերյալ։ Մեր ուղարկած գրավոր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը 2 տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է շուրջ 21 մլն դրամ աշխատավարձ (վերջինիս աշխատավարձի գործակիցը կազմել է 10,50):

Աշխատավարձը, թերևս, Էդմոն Մարուքյանի աշխատանքի միակ հստակ մասն է։ Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացրել հատուկ հանձնարարություններով դեսպանը պետական նման միջոցների դիմաց և ինչով է նպաստել ազգային-պետական շահերի սպասարկմանը։ ԱԳՆ-ից, ի պատասխան մեր հարցմանը, միայն հայտնում են, որ «Էդմոն Մարուքյանը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ներկայացնում է ՀՀ շահը միջազգային հարթակնեում»։

Էդմոն Մարուքյանի «դիվանագիտական» գործունեության վերաբերյալ մանրամասներ այդպես էլ չեն ներկայացվում, դրանք բացակայում են նաև գործչի սոցցանցերի պաշտոնական էջերից, որտեղ հիմնականում հանդիպում ենք ներքաղաքական թեմաներին անդրադարձերի, ընդդիմության և ընդդիմադիր տարբեր գործիչների վերաբերյալ իշխանական թեզերն արտահայտող գրառումների և սեփական կուսակցության անդամների գովերգմանը։

Պաշտոնի նշանակվելուց հետո Մարուքյանը մասնակցել է արտաքին քաղաքական հարցրեին առնչվող եզակի միջոցառումների, փոխարենն աչքի է ընկել իշխանության ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում իրականացվող քայլերն արդարացնելով և իշխանության ներկայացուցիչներից պատասխանատվության սլաքները շեղելու փորձերով։

Ահա ընդամենը մի քանի օրինակ.

Պարզվում է՝ հարկատուների հաշվին 2 տարի աշխատավարձ ստացած գործիչն այս ընթացքում զբաղվել է իշխանական թեզերի տարածմամբ, իսկ հիմա նշում է, որ զբաղեցրած պաշտոնից հեռանում է, իբր, «վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տարբերությունների» պատաճառով։

Հիմա, երբ միայն շատ ալարկոտը չի խոսում Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության և վերջինիս փոփոխության անհրաժեշտության մասին, Էդմոն Մարուքյանի այս քայլն ավելի շատ հատուկ հանձնարարականներով հրաժարական է հիշեցնում քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումներից առաջ, որոնց դեռ պետք է պատրաստվել և փորձ անել հանրությանը ներկայանալ ազգային-պետական շահերը սպասարկողի դիրքերից, ոչ թե որպես կործանվող քաղաքական թիմի շարքային անդամ։