Ստ. Մարգարյան. Ընտրացուցակը կհրապարակենք սահմանված ժամկետում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը սահմանված ժամկետում կհրապարակի դաշինքի անվանումը և ընտրացուցակը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
Անդրադառնալով Երրորդ հանրապետություն կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանի՝ երեկ հրապարակած ցուցակին, Մարգարյանը նշեց, որ նման ցուցակ գոյություն չունի, այն դեռ պատրաստ չէ և պատրաստ կլինի այսօր:
Ցուցակների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև նախկինում դաշինքի հետ համագործակցող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա նշել էր, որ ցուցակում տեղի համար կռիվ են տալիս: Այս կապակցությամն Մարգարյանը նշեց, որ Արամ Սարգսյանը չի մասնակցել որևէ քննարկման, քանի որ այդ օրերն քաղաքում չի եղել:
Իսկ թե ինչու նշված քաղաքական ուժերը լքեցին դաշինքը, Մարգարյանն ասաց. «Հայաստանում դաշինքները շատ բարդ են կազմվում: Եվ այդ ուժերի համագործակցության մասին հայտարարելը մարտավարական խնդիր: Մենք իսկապես ուզում էինք, որ դաշինքը մեծ ընդգրկունություն ուենար: Դա լուրջ գործոն կարող էր հանդիսանալ հայաստանում լուրջ փոփոխություններ անելու համար», - նկատեց նա՝ հավելելով, որ երեկ ձևավորված դաշինքը բավականին սոլիդ էր և ընդդիմադիր դաշտում լուրջ ուժ ձևավորվեց, որը հավակնում է բավականին լուրջ արդյուքներ գրանցել:
Խոսելով Սամվել Բաբայանի՝ դաշինքում մասնակցության և որպես բանակցող անձ ներգրավվածության մասին, Մարգարյանն ասաց, որ այդ ամենը իրականությանը չի համպատասխանում:
Իսկ tert.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի «լավ եմ անում» ասվածը, նա հետևյալ կերպ մեկնաբանեց:
«Ենթադրում եմ, որ այնքան են հարցնում, որ ներվայանում ասում է»:
Նա հերքեց նաև այն լուրերը, թե ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած է դաշինքի ետևում: Հարցին՝ ինչպես կվերաբերվեն դաշինքի ուժերը, եթե Քոչարյանը որոշի սատարել նրանց, նա պատասխանեց.«Եթե Ռոբերտ Քոչարյանը հայտատարի, որ սատարում է, ես միայն գոհ կլինեմ»:
Որպես հիմնական մրցակից Մարգարյանը տեսնում է իշխող քաղաքական ուժին, իսկ ընդդիմադիր դաշտում մրցակից չի տեսնում և նշեց, որ պատրսատ են համագործակցել բոլորի հետ:
«Ես կուզենայի այս Ազգային ժողովը լիներ հասարակության շահերը ներկայցնող: Չլիներ որևէ քաղաքական ուժի քաղաքկան մենաշնորհ: Սա հիմքերի հիմքն է հիմա, քանի որ քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի»:
Ինչ վերաբերում է կայացած դաշինքի արդյուքներին, ապա Ստեփան Մարգարյանը նշեց, որ դեռ վաղ է ինչ-որ թվեր ասել և այդ ուղղությամն իրենք պետք է դեռ հարցումներ անեն:
Zham.am


















































Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)