Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրադարձություն, որը նա անվանում է իր «առաջին հրաշքը» Ո՞վ է ընդգրկվել Forbes-ի՝ 2026 թվականի ցուցակում Կինսկիին ընտրելը ճիշտ որոշում էր, նա տաղանդավոր դարպասապահ է Apple-ը կարող է թողարկել iPhone Ultra, AirPods Ultra և MacBook Ultra Թրամփը հաճախ իր նախընտրած բրենդի կոշիկները անձամբ է գնում իր աշխատակիցների համար Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Արման Հարությունյանն ու Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիրներ Ժաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներին Բարսելոնան վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց Նյուքասլից Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի Ցավ ենք ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում ԵԽ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին օրերին մարդասիրական կարևորագույն միջանցք դառնալու համար

Իրադարձություն, որը նա անվանում է իր «առաջին հրաշքը»Ո՞վ է ընդգրկվել Forbes-ի՝ 2026 թվականի ցուցակումԿինսկիին ընտրելը ճիշտ որոշում էր, նա տաղանդավոր դարպասապահ էApple-ը կարող է թողարկել iPhone Ultra, AirPods Ultra և MacBook UltraԹրամփը հաճախ իր նախընտրած բրենդի կոշիկները անձամբ է գնում իր աշխատակիցների համարԸմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Արման Հարությունյանն ու Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիրներԺաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներինԲարսելոնան վերջին վայրկյաններին ոչ-ոքի կորզեց ՆյուքասլիցԲազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնասԱրաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողիՑավ ենք ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում. Նիկոլ Փաշինյանը՝ ԵվրախորհրդարանումԵԽ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին օրերին մարդասիրական կարևորագույն միջանցք դառնալու համարՀայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. վարչապետՄենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում. վարչապետԵվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում. ՄեցոլաՍիրիան բացել է իր օդային տարածքը Դամասկոսի օդանավակայանից չվերթերի համարՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԳազատար է վնասվել. վթարային գազանջատում ՎանաձորումՄ-23 ԵԱ. ըմբիշ Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրԹրամփը հաստատել է, որ Իրանը կարող է մասնակցել ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությանըԿԳՄՍ նախարարը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներինԿարևորվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումըԲարսելոնան պետք է կատարելագործվի, մեր ներուժը հսկայական է. ՖլիկՎլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Իլհամ ԱլիևինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններովՍևանի «Հարսնաքարի» հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցԵՄ-ի համար Իրանի պատերազմն արժեցել է 3.5 մլրդ դոլարԲրյանսկի ուղղությամբ հրթիռներով հարվածն անհնար էր առանց բրիտանացիների. ՊեսկովԿուսակցությունների համար ԱԺ անցողիկ շեմը իջեցվել է, դաշինքների համար՝ բարձրացվելՎարչապետը ժամանել է ՍտրասբուրգԿասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձըՄասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի. ԱԳՆ խոսնակԻսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդՄի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Ս.Կ.-ի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասովՄենք չպետք է վերադառնանք ռուսական վառելիքին․ սա ռազմավարական սխալ կլինի. ֆոն դեր Լայեն2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց2018-ին մահացած զինծառայողի գործը վերաբացվել է․ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվելԿուսակցությունների գրանցման արհեստական խոչընդոտ չի կարող լինել. ԿԸՀ նախագահՓաշինյանի և Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր. ԲայրաքթարՀրդեհի ահազանգ Նոր Արեշ 19-րդ փողոցումԵՄ-ն մերժել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմումըԴուբայի օդանավակայանի մոտակայքում երկու ԱԹՍ է ընկելԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին Մերձավոր ԱրևելքումԹորոսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության, բռնությունից ու խտրականությունից զերծ հասարակության ձևավորման ուղղությամբ Հրթիռային հարվածի թիրախ է դարձել Թեհրանի հին հայկական թաղամասըԿանխվել է սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը Հրազդանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զինամթերքԱրարատ Միրզոյանը հետևել է Փարիզում ՀՀ դեսպանության շենքի նորոգման աշխատանքինԲաղրամյանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա

Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան

 

«Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։

Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։

Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։

Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։

Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։

Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։

Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։

Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։

Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։

Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է նա: