Հետախուզում է հայտարարվել իմքայլական Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ: Նա ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:
Շանթ Բագրատյանը մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Այդ օրը անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող, «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և, առանց որևէ պահանջ ներկայացնելու, ծեծի ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում այս դեպքով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով, և հենց այդ գործի շրջանակում է ձերբակալվել պատգամավորի որդին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս