6 եւ ավելի երեխա ունեցողները 100 հազար դրամ պատվովճար կստանան. Շահառուների թիվը ընդամենը 10 է
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում սահմանեց Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայումս ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: 2020 թվականին երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը 2020-ին արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է:
Ծնողական փառքի մեդալով պարգևատրված 6 և ավելի երեխա ունեցող ծնողական զույգերին, բացի մեդալից, որևիցէ այլ խրախուսում նախատեսված չէր եւ այս լրացումը միտված է այդ բացի լրացմանը։
Այս նախագծի ընդունումից հետո առաջարկություն կներկայացվի ՀՀ պետական բյուջեի «1011. Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից ի օգուտ «1005․ Պարգևավճարներ և պատվովճարներ» ծրագրի «12004․ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար» նոր միջոցառման պակասեցնել 8.000.0 հազար դրամ՝ Ծնողական փառքի մեդալով 2014-2021 թվականների ընթացքում պարգևատրված 10 շահառուներին 2022 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, յուրաքանչյուրին ամսական 100․0 հազար դրամ վճարում կատարելու համար (հաշվարկվել է ՀՀ սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի՝ 49.6 հազար դրամի կրկնապատիկի չափով):
Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»