Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը Մադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտ Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում Տոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնաս

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի. ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հայաստան

Արայիկ Հարությունյանը հավատո՞ւմ է իր ասածին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։

Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, դա կնշանակի Արցախը զիջել Ադրբեջանին: Հարությունյանը փոխանցել է Փաշինյանի հավաստիացումները, որ պայմանագրում հատուկ կետ է լինելու, թե Արցախի հարցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ավելին` Արցախի նախագահը վերաշարադրել է Փաշինյանի պատմածը, թե` ՌԴ նախագահ Պուտինը մոսկովյան հանդիպման ժամանակ ասել է՝ հարցը դեռ տաք է, պետք է թողնել սառչի, նոր որոշում կայացնել, իսկ մինչ այդ խոստացել է ապահովել արցախցիների անվտանգությունը։ Ընդդիմադիրները հակադրվել են՝ քանի՞ տարի ռուսը պիտի պահի, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, իրենք դեմ են նման պայմանագրի ստորագրմանը։

Ոմանք հեգնել են՝ եթե թողնում են, որ մի 50 տարի «սառչի», էլ արցախցի մնացած չի լինի, որ կարգավիճակի համար պայքարի։ Ընդդիմությունն ԱԽ նիստից հեռացել է զայրացած` համարելով, որ հերթական անգամ իրենց խաբում են, որ հակահայկական ծրագիրն իրականացնեն: Ի դեպ, ԱԽ նիստը հրավիրվել է ՀՀ կառավարության վերջին նիստի օրը՝ ժամերի տարբերությամբ, իսկ այդ նիստում, հիշեցնենք, Փաշինյանը, մոռանալով իր բոլոր նախկին հայտարարությունները, հայտարարում էր, թե` եթե հանձնող լիներ, Արցախը 44-օրյա պատերազմի ընթացքում կհանձներ, «Արցախը իր չէ, որ հանձնենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում