Արմեն Սարգսյանը չի հերքում, որ Փարիզում անշարժ գույք է ձեռք բերել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը: Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե վերոնշյալ հրապարակման մասով ինչ մեկնաբանություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է VH Estate ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է այդ թեմայի շուրջ մամուլի հրապարակումներին, ապա դրանցում նշված տեղեկությունները բնավ գաղտնի չեն, ընդհակառակը՝ հրապարակային են եւ հասանելի բաց աղբյուրներում»:
Ստացվում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի հերքում, որ զբաղեցնելով քաղաքական (ոչ կոմերցիոն) բնույթի կազմակերպության տնօրենի պաշտոնը՝ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, այլեւ չի հերքում դրանց արժողության (գնի) մասին տեղեկությունը: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում նման իրավիճակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Վահագն Խաչատուրյանը Ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալո...
Viva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը (տեսանյութ)
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...