Վարչապետի խոսքերը կարող են օգտագործվել մեր դեմ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ եթե ցանկություն կար պարզելու տղաների՝ գերի ընկնելու հանգամանքը, ապա դա պետք էր անել մեկ տարվա ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ հայատարել էր. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել, պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր շատ գերիներ ունենք ու չգիտենք՝ ինչ պայմաններում են նրանք գերվարվել։ «Գուցե կան ենթադրություններ, վերլուծություններ, բայց իրավական հիմնավորում, փաստարկված ապացույցներ չունենք։ Հետևաբար այն, ինչ խոսվում է, պետք էր քննել ու դասեր քաղել դրանից»,- նշում է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին գերվարված տղաներին ու հեռակա ակնարկներին, թե գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, ապա պատգամավորը շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Դա նշանակում է, որ եթե ՀՀ տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, ապա տղաները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են, որովհետև նրանց եկել ու առևանգել են ՀՀ տարածքից։ Դա քրեական հանցագործություն է, ու ադրբաջանական կողմը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Հետևաբար պետք է քննել առևանգվելու վարկածը, ինչը, միջազգային բոլոր նորմերով ու կարգավորումներով, քրեական հանցանք է»։
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը հետագայում մեզ համար դժվարություններ կարող է առաջացնել միջազգային հարթակներում։ Ինքն, օրինակ, որպես Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բազմաթիվ նամակներ է գրել միջազգային գործընկերներին՝ ահազանգելով, որ մեր քաղաքացիներին առևանգել են, ներխուժել են ՀՀ տարածք:
Ստացվում է՝ միջազգային գործընկերները կարող են վարչապետի խոսքերը մեջբերել ու այդ նամակներն անպատասխան թողնել։ Բացի այդ, վարչապետի վերոնշյալ հայտարարությունը, մեր զրուցակցի կարծիքով, մեր դեմ նաև միջազգային դատարանները կարող են օգտագործել, ինչը երկարաժամկետ պայքարի բոլոր ձևերը կսպառի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս