Ադրբեջանական զինուժը Վերին Շորժայում գտնվող տրակտորի վրա է կրակել
Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում տրակտորի վրա է կրակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպե առաջ դադարել է: Գյուղի վերջին հատվածում տրակտոր ունեինք, որ ուզել են քշել, գալ գյուղ, այդ ժամանակ են սկսել կրակել»,- նշեց Երանոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրավիճակն այժմ կայուն է, հանգիստ է եղել նաեւ նախորդ երկու օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա. հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ից՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։
Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. առայժմ պաշտպանական գերատեսչությունը ճշտված տվյալներ է հաղորդել մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
«Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս