Սենց եք անում, որ սենց է լինում, արձանագրեք մեքենայի համարանիշը, խնդիրներ է ունենալու. Ոստիկանը՝ Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհը նկարահանող քաղաքացուն
ArmDaily.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Սյունիքի մարզի Կապան համայնքից Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհով ուղևորվող ՀՀ քաղաքացուց առ այն, որ ճանապարհին առաջացած խցանումը նկարելու պատճառով իրեն կանգնեցրել են հայ ոստիկանները եւ սպառնացել։ Ոստիկանը պահանջել է հեռախոսը, ապա հրահանգել ջնջել տեսանյութը, հայտարարել, թե «սենց եք անում, որ սենց է լինում, արձանագրեք մեքենայի համարանիշը, խնդիրներ է ունենալու»։
Ոստիկանի պահանջով ուղևորը ջնջել է արած լուսանկարները։ Հարց է առաջանում՝ որ իրավական ակտով է արգելվում ՀՀ տարածքում ճանապարհին առաջացած խցանումները նկարահանելը, եթե դա անվտանգության կոմպոնենտ է պարունակում, գուցե իշխանությունները հայտարարեին այդ մասին համապատասխան հիմնավորմամբ։
Երկրորդ՝ ինչ իրավունք ունի ոստիկանը սպառնալու քաղաքացուն, պահանջելու հեռախոսը եւ նկարած նյութերը ջնջել։
Երրորդ՝ այդ ինչ սպառնալիքներ նկատի ուներ ոստիկանը, երբ արձանագրում էր մեքենայի համարանիշը՝ նշելով, որ խնդիրներ եք ունենալու, «սենց եք անում, որ սենց է լինում»։ Հարց է առաջանում՝ ինչ է լինում եւ ինչ ենք արել մենք՝ քաղաքացիներս։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի բաժնից հետաքրքրվեցինք՝ որ իրավական ակտով է արգելված ճանապարհը լուսանկարելը, ինչու եւ ով է թույլ տվել ոստիկանին սպառնալ քաղաքացուն։ Մեզ հայտնեցին, որ ահազանգը փոխանցել են, այն ուսումնասիրում են։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական երկու մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի բնակիչները խուսափում են ճանապարհն անցնել միջպետական ճանապարհով, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունն ու տարրական իրավունքները՝ ադրբեջանական մաքսակետերով անցնելու դեպքում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս