Ադրբեջանը ցանկանում է Սյունիքն ու Վայոց Ձորը վերցնել իր ենթակայության տակ. Արթուր Եղիազարյան
Երկու օր առաջ Ադրբեջանը հերթական ագրեսիան սանձազերծեց Հայաստանի արեւելյան սահմանագծին՝ այս անգամ նշանառության տակ առնելով Սիսիանն ու Ջերմուկը, ինչի հետևանքով հայկական կողմը ունեցավ զոհեր, վիրավորներ և՛ գերիներ, 24 զինծառայողի հետ էլ կապը կորել է։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանտ պնդում է՝ ադրբեջանցիները, որոնք իրենց ղեկավարից սկսած չեն թաքցնում թուրանային գործընթացը, կարևորում են, որ պետք է ցամաքային ամբողջական կապ ունենան իրար հետ։
«Սա նշանակում է, որ Սյունիքը որպես Արևմտյան Զանգեզուր, ինչպես իրենք են պնդում, պետք է լինի իրենց տարածքը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ միջանցք ասելով մարդիկ հասկանում են ճանապարհ։
«Խոսքը չի գնում, որ Ադրբեջանից ճանապարհը գա Հայաստանով անցնի։ Խոսքը գնում է ցամաքային կապի մասին։ Ադրբեջանի նպատակն է Սյունիքը և Վայոց Ձորը ամբողջապես իրենց ենթակայության տակ առնելը»,-ասաց նա։
Փորձագետը պնդում է՝ թուրքական և ադրբեջանական քարտեզներում այս տարածքները պատկերված են որպես իրենց տարածք։
Անդրադառնալով վերջին օրերի միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մենք ապրում ենք այն տարածքներում, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Այս պնդմանը Եղիազարյանը հակադարձում է։
«Այսօրվա Ադրբեջանի հանրապետությունը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ, հենց նույն ադրբեջանական անկախության հայտարարության հիման վրա»,-ասաց ռազմական փորձագետը։
Արթուր Եղիազարյանն ասում է, որ ադրբեջանցիները իրենց համարում են 18-20 թվականների Ադրբեջանի հետևորդ։
Ադրբեջանն էլ դեռ 1918 թվականից հայտարարում էր, որ իրենց են պատկանում Ղարաբաղը (Արցախ), Զանգեզուրը (Սյունիք), ինչպես նաև Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի շրջանները։ Սակայն շատ չանցած երկու երկրները խորհրդայնացվեցին։ Այդ ժամանակ Ադրբեջանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեն (այդ ժամանակ հիմնական բոլշևիկյան ղեկավար մարմինը) հայտարարեց, որ «վիճահարույց տարածքները», այն է՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, Հայաստանի անբաժանելի մասն են կազմում, քանի որ հիմնականում բնակեցված են հայերով։ Սակայն մեկ օր հետո որոշումը վերանայվեց և Արցախն ու Նախիջևանն անցան Ադրբեջանի կազմի մեջ։ Ու ինչպես Արթուր Եղիազարյանն է պնդում, Խորհրդային տարիներին և Ադրբեջանի, և Հայաստանի սահմանները հաճախակի տարբեր պատճառներով փոփոխվել են։
«Օրինակ Ադրբեջանը արոտավայր չի ունեցել, թույլատրվել է օգտվել հայկական սարերից»,-ասաց Եղիազարյանը։
Ռազմական փորձագետը պնդում է՝ եթե անգամ այսօր հաշվի առնենք Խորհրդային Ադրբեջանի սահմանները, ապա պետք է հասկանանք, ո՞ր քարտեզներով և ի՞նչ սկզբունքով, որովհետև 20-ականներից մինչև 80-ականները սահմանները հաճախ են ենթարկվել փոփոխության։
«Ամեն դեպքում, ինչ էլ լինի, պետության ղեկավարները պետք է առաջնորդվեն բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով, ղեկավարը ընտրվում է նրա համար, որ պաշտպանի սեփական ժողովրդին, հայրենիքի սահմանները»,- եզրափակեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով՝ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարություններին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս