Ինչպիսին է իրավիճակն այսօր Սիսիանի Անգեղակոթ և Իշխանասար բնակավայրերում
Ինչպիսին է իրավիճակն այսօր Սիսիանի Անգեղակոթ և Իշխանասար բնակավայրերում
Կյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դպրոցն աշխատել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
«Հիմա հանգիստ է ամեն ինչ, մտահոգիչ ոչինչ չկա։ Թշնամին նորից հետ է քաշվել, մենք հետ ենք վերցրել մեր դիրքերը։ Մեր գյուղն անմիջապես մեր դիրքերի մոտ է տեղակայված»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ զինվորները սարի պես կանգնած են իրենց առջև ու իրենք իրենց պաշտպանված են զգում։
«Համայնքն է այսօր զինվորին նայում, զինվորն էլ համայնքին է նայում։ Մեր զինվորն այստեղ էնպես է նստած, որ պատկան մարմիններն էլ պետք չեն։ Մենք իրենց ենք օգնում՝ իրենք էլ մեզ, մեռնեմ իրենց կյանքին»,-ասաց Պետրոսյանը։
Բնակավայրի ղեկավարն ասաց, որ տրանսպորտի խնդիրներ չունեն ոչ իրենք, ոչ զինվորները և որ կապը Սիսիանի հետ անխափան գործում է, Սիսիանը բնակավայրից ընդամենը 6 կիլոմետր է հեռու։ Սիսիանի Անգեղակոթ բնակավայրի ղեկավար Արմենակ Մարկոսյանը ևս նշեց, որ իրենց բնակավայրում ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված։
«Իրավիճակը գյուղում թե պատերազմի օրերին, թե ընդհանրապես միշտ էլ նորմալ է եղել, կայուն, խուճապ ընդհանրապես չկա, դպրոցը գործում է, մանկապարտեզը գործում է, այսինքն առօրյա կյանքով ապրում ենք»,-ասաց Մարկոսյանը։
Նա նշեց, որ տրանսպորտային կապը Սիսիանի հետ նորմալ գործում է։ Նա հավելեց, որ նոյեմբերի 17-ին հարձակման դիմած թշնամու ռազմական գործողություններն իրենց բնակավայրից հեռու էին տեղի ունենում և հայկական կողմը ոչ միայն հետ է շպրտել թշնամուն, այլև ոչնչացրել է նրանց զինտեխնիկան։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս