Սյունիքի մարզպետի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատ կարձակվի
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել։
Նշենք, որ այս պահին Կարեն Պողոսյանը դեռևս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նրա կալանավորման ժամկետը կլրանա առաջիկա օրերին, ինչից հետո նա ազատ կարձակվի, քննիչի կողմից նրա նկատմամբ այլ խափանման միջոց կընտրվի։
Նկատենք, որ այս պահին կալանավորված և Սյունիքից մեկուսացված են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, որոնց բացակայության պայմաններում այս իշխանությունների թողտվությամբ ադրբեջանցիներն օր օրի առաջանում, գրավում են հայկական դիրքերը, ուստի հարց է առաջանում, թե զուգահեռ իրականությունում ինչպե՞ս է Սյունիքի մարզպետի որդին, որը մեղադրվում է առավել ծանր հանցագործություն կատարելու մեջ, ազատ արձակվում և, արդյո՞ք դա չէ հենց այն գինը, որի դիմաց Սյունիքի մարզպետը լուռ աչք կփակի՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների գործողությունների վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իրավապահները շուրջ երկու ամիս չեն կարողացել հայտնաբերել նրան։ Ի վերջո, սեպտեմբերի 22-ին Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 24-ին դատարանը Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու որոշում է կայացրել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս