Գյուղ ԱԻՆ-ն է հաց հասցնում, խանութ չկա, Գորիս առեւտուր անելու համար «Ուրալ»–ով ենք գնում. Բարձրավանի ղեկավար
Այլընտրանքային ճանապարհը կառուցվում է, շինարարներն իրենցից կախված ամեն ինչ անում են, ասում են, որ մինչեւ տարեվերջ խճապատման աշխատանքները պիտի ավարտվեն, բայց ես խիստ կասկածում, որովհետեւ եղանակային պայմաններն իրենցն ասում են, նախատեսված է, որ ասֆալտապատումն էլ գալիք տարի կանեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։
«Հիմա մառախուղ է, գիշերը թեթեւ տեղումներ են եղել, ինչը խանգարում է շինարարների աշխատանքին։ Գյուղ ամենօրյա ռեժիմով ԱԻՆ–նն է հաց հասցնում, խանութ չկա, Գորիս առեւտուր անելու համար «Ուրալ»–ով ենք գնում, որը մեզ տրամադրել են մեր սահմանապահ զորքերը։ Ստիպված հարմարվում ենք, երբ այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի, Գորիս հասնելու համար նախկինում 33–ի փոխարեն, 70 կմ պետք է կտրենք»,– ասաց Բարձրավան համայնքի ղեկավարը։
Օնիկ Ավագյանը նշեց նաեւ, որ Բարձրավանում դիալիզ ստացող բնակչին տեղափոխել են Կապան. «Շտապօգնության մեքենաներով անհնարին է երթեւեկել, մյուս հիվանդները, որոնք կարիք են ունենում այցելելու հիվանդանոցներ, նրանց նույնպես ամենագնացով են տեղափոխում»։
Նշենք, որ նոյեմբերի 11–ից ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Բարձրավան, Որոտան եւ Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ։ Կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս