Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններում Ատոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ Բողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-ն Բրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիա Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպք

Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ
Մամուլ

Զբաղվում ենք նոր դեղամիջոցների փնտրտուքով, ունենք նշանակալի հաջողություններ

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարբերաբար անդրադառնում ենք մեր երկրում գործունեություն ծավալող գիտական խմբերին: Այս անգամ զրուցել ենք Մնջոյանի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Անուշ Հովակիմյանի հետ: Նշում է` իրենց խմբի ղեկավարը քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակակիր Սամվել Սիրականյանն է:

«Խմբի անդամներն ենք Էլմիրա Հակոբյանը և ես: Մեր գիտական խումբն աշխատում է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Այս ինստիտուտը Հայաստանում միակ գիտահետազոտական հաստատությունն է, որը 55 տարի և ավելի զբաղվում է նոր դեղամիջոցների փնտրտուքով: Մեր գիտական խումբն այս ինստիտուտի մի փոքր մասնիկն է, հետևաբար, մենք էլ զբաղվում ենք նույն գործունեությամբ, մասնավորապես` համակցված ալիցիկլո- և հետերոցիկլո [c] պիրիդինների բնագավառում հետազոտություններով: Բավականին հաջողություններ ունենք: Ունենք միացություններ, որոնք ցուցաբերել են շատ բարձր կենսաբանական ակտիվություն՝ հակացնցումային, նեյրոտրոպ, հակաուռուցքային, հակավիրուսային, հակաբակտերիալ և այլ հատկություններ: Օրինակ՝ ունենք միացություն, որն իր հակատրոմբոցիտային ակտիվությամբ գերազանցել է ասպիրինին: Ունենք միացություն, որը ցուցաբերել է աննախադեպ բարձր ակտիվություն խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այդ հետազոտություններն արվել են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և արտասահմանում: Այս ողջ ընթացքում մեզ հաջողվել է հեղինակավոր պարբերականներում տպագրել ավելի քան 45 հոդված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովակիմյանն՝ ընդգծելով, որ դեղամիջոցների փնտրտուքը միշտ եղել է գիտության գերակա ուղղություններից մեկը Հայաստանում:

 «Բայց որպեսզի որևէ նոր նյութ դառնա դեղամիջոց, այն պետք է բավականին երկար ճանապարհ անցնի՝ կլինիկական, նախակլինիկական հետազոտություններ, որոնք Հայաստանում շատ դժվար է իրականացնել՝ կապված ֆինանսական դժվարությունների հետ։ Մեր հոդվածներում արված հետազոտություններն արված են զուտ հնարավորության սահմաններում: Բայց նախնական տվյալներն ունենք, տպագրել ենք հոդվածներում և ֆինանսական հնարավորության դեպքում կփորձենք նման հետազոտություններ իրականացնել։ Պետության կողմից դեռևս նման նախագծեր չկան»,-հավելում է նա:

Գիտական խմբի ղեկավար Սամվել Սիրականյանն ընդգծում է` կարևոր է, որ հայտնաբերել են նյութեր, որոնք ունեն բարձր ակտիվություն, գերազանցում են արդեն եղածներին:

«Իհարկե, դրանց հայտնաբերմամբ և հոդվածների տպագրությունով ամեն ինչ չի վերջանում: Հնարավորության դեպքում դրանք անպայման կվերածենք դեղամիջոցի: Այստեղ սինթեզվել են միացություններ, դրանք ուսումնասիրվել են, և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը 14 հայկական դեղամիջոց է ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, որոնցից 3-4-ը մինչև օրս էլ օգտագործվում են: Հիմա հնարավորությունները քիչ են, և աշխատում ենք գտնել գործընկերներ հետագա հետազոտությունների համար: Որքան ֆինանսները մեծ լինեն, այնքան այդ ճանապարհն ավելի արագ կանցնենք: Մեր գործն անընդհատ է, կարևոր է, որ կան շատ ակտիվ միացություններ, օրինակ` հակավիրուսային դեղամիջոց, որը պայքարում է խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ, այն կարող է ազդեցություն ունենալ նաև Կովիդի դեմ: Մեր այդ նյութը համարյա 100 տոկոսանոց ակտիվություն ունի, իսպառ ոչնչացնում է վիրուսը: Բայց, ավաղ, Հայաստանում դեռ չկան լաբորատորիաներ, որտեղ կարելի է նման հետազոտություններ անցկացնել»,-հավելում է Սիրականյանը:

Ֆինանսավորման մասին: Անուշը նշում է` իրենց ֆինանսավորման հիմնական աղբյուրը Գիտության կոմիտեն է, բայց իրենց խումբը մասնակցել է Հայ օգնության ֆոնդի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթներին և շահել դրամաշնորհներ: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը վերջերս է վերսկսել իր գործունեությունը, կազմակերպել է մի քանի մրցույթներ: Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթում մեր խումբը դարձել է շահառու, ինչը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր սարքեր, ինչպես նաև արդիականացնել հները:

Բացի դա, այս տարի մեր խմբի երեք անդամները ներառվել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի շահառուների ցանկում: Սա գիտնականի գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշն է: Իմ կարծիքով` սա ԳԿ-ի կողմից կազմակերպվող լավագույն մրցույթներից է: Հաջորդը «Կին ղեկավարների առաջխաղացմանն» ուղղված մրցույթն էր, որում մեր գիտական խումբը շահել է: Ներկայացված աշխատանքի ղեկավարը ես եմ, այն նորույթ է Հայաստանի համար, նվիրված է պոտենցիալ կենսաբանորեն ակտիվությամբ օժտված հիբրիդային միացությունների սինթեզի և հատկությունների ուսումնասիրությանը, որն իրականացնելու ենք նոր մեթոդով:

«Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթում» ևս շահել ենք, ղեկավարը պարոն Սիրականյանն է: ԳԿ-ի կողմից մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվում, այն հնարավորություն տվեց մեր խումբն ընդլայնել մեկ անդամով, մեկ տարի հետո էլ հնարավորություն ունենք ընդգրկել երկու մագիստրոսների: Իհարկե, այս հաջողությունների համար մեր գիտական խումբը և ես պարտական ենք պարոն Սիրականյանին, նրա ավանդը իմ կայացման գործում շատ մեծ է»,-ասում է նա:

Իսկ վերջում ցավոտ կողմի մասին:

«Բոլորն աշխատում են, հոդվածներ տպագրում, բայց քանի որ աշխատավարձը ցածր է, երիտասարդները չեն գալիս դեպի գիտություն: Լաբորատորիաներ ունենք, որտեղ երիտասարդ մասնագետներ չկան, այսինքն մի քանի տարի հետո այդ լաբորատորիաների փակման հավանականությունը բավականին մեծ է: Եթե չլինեին դրամաշնորհները, մրցույթները, միայն աշխատավարձով շատ դժվար կլինի: Հուսանք` պետությունը կավելացնի գիտությանը տրվող ֆինանսավորումը»,-եզրափակում է Անուշ Հովակիմյանը: