Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվել ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ Ոստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆ Թումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում Նույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբությունները Միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը

Մարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունըՔՊ-ում էլի ներքին խմորումներ են Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին. Սպիտակ տունՖրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվելԹրամփն 90% հավանականությամբ լայնածավալ պատերազմ է սկսելու Իրանի դեմՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալԱդրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ ԼավրովԺնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն ԼևիթՍպիտակ տունը Իրանից «խելամիտ» գործարք է ակնկալումՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզում իրականացված աշխատանքների ընթացքինՀունաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդԱջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ըՈւրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունՄակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է հերձվшծ գորտի հետ, որի ուղեղը բացակայում է, բայց ողնաշարը դեռ մնում էՌուսաստանում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստ քաղաքացիների համարԿրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներՀամայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերելԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվելԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարըՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվՈստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆԹումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելությունՏիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականումՆույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբություններըՄիջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներինՍկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց ԱտալանտայինՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետոՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումըՀայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալՀայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներԷրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանըԴատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներNestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. BloombergՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել էՀունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՖրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր
Հայաստան

Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է․ Օսիպյան

 «Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանի օրոք ոստի­կանապետ դարձած, հետո այդ պաշտոնից ինքնակամ ազատված Վալերիյ Օսիպյանը, ինչ­պես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու երբեմն մասնակցում դա­շինքի հանրահավաքներին: Դրանցից մեկի ժամանակ հանդիպելով նրան՝ հարցրինք, թե ինչու է որոշել սատարել հենց «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է Հա­յաստանն այս ստեղծված իրավի­ճակից դուրս բերել՝ իր փորձով, իր ամեն ինչով: Տասը տարի շարունակ ինքը եղել է մեր երկրի ղեկավարը, ես աշխատել եմ իր օրոք և բազմիցս ասել եմ, որ մենք ունեցել ենք հզոր երկիր, մենք ունեցել ենք ուժեղ ոստիկանություն, և վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արժանա­պատիվ դուրս բերել Հայաստանն այս վիճակից»,- ասաց Օսիպյանը:

-Բայց Դուք Սերժ Սարգսյանի օրոք էլ եք աշխատել, նա էլ փորձ ունի, նա էլ է տասը տարի ղեկավա­րել մեր երկիրը, նաև Արթուր Վանեցյանի հետ եք աշխատել, նրանք չե՞ն կարող մեր երկիրն այս վիճակից դուրս բերել:

-Ես բան չունեմ ասելու որևէ մեկի հասցեին, թույլ չեմ տալիս ինձ որևէ մեկին գնահատել, բայց կոնկրետ իմ վստահությունը, համակրանքը Ռո­բերտ Քոչարյանի հանդեպ է:

-Դուք ցուցակում ընդգրկված չեք, առաջարկ չի՞ եղել, թե եղել է՝ Դուք չեք ցանկացել:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հա­յաստանի Հանրապետությանը և հի­մա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Դուք կհավակնե՞ք նո­րից պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ոստիկանապետի:

-Ուրեմն, որևէ մեկին թող չթվա՝ եթե ես աջակից եմ, բարձրաձայնում եմ և չեմ թաքցնում իմ համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ուրեմն ես ինչ-որ հավակնություններ ունեմ հետագայում որևէ պաշտոնի: Ես ոչ մի սպասելիք չունեմ Ռոբերտ Քոչարյանից և ինչով կարող եմ, աջակցում եմ այս պահին, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավի­ճակից: Եթե ինձ նպատակահարմար կգտնեն, ես ծառայող եմ, պատրաստ եմ ծառայել իմ հայրենիքին:

-Նիկոլ Փաշինյանի քարոզարշա­վին հետևո՞ւմ եք, նա անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում, կարծես հասկացնում է, որ բախումների, քաղաքացիական պատերազմի է տանելու ժողովրդին, ի՞նչ կարող եք ասել այս մասով:

-Այո, հետևում եմ, անթույլատրե­լի եմ համարում այդ հայտարա­րությունները, ազգը պառակտել և տանել բախումների՝ անթույլատրելի եմ համարում և, օգտվելով առիթից, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոստիկաններին, որպեսզի զերծ մնան նման արտահայտություններից ու այդ գործընթացն ապահովելուց, քանի որ վաղը, մյուս օրը բոլորը կկանգնեն օրենքի առջև ու կկրեն իրենց համապատասխան պատիժը: Կոչ եմ անում ոստիկաններին, որ զերծ մնան, չտանեն ժողովրդին բախման և պառակտման չենթարկեն: Առանց այն էլ արդեն ազգի մեջ կան «սև ու սպիտակներ», նախկիններ-ներկաներ: Հարկ եղած դեպքում ինքս կլի­նեմ առաջնագծում, իմ հնարավո­րություններով թույլ չեմ տա, որ նմանատիպ բախումներ լինեն:

-Բայց տեսնում ե՞ք դրա ռիսկը, որ կարող է բախումներ լինեն, քանզի ասում Են՝ Փաշինյանը հեշտ չի զիջի աթոռը:

-Բայց Փաշինյանի զիջել-չզիջելով չէ, եթե ժողովուրդն իր ձայնը տա «Հայաստան» դաշինքին, էստեղ ինչ է մնում, մնում է, որ Փաշինյանը դառնա նախկին:

-Կարծում եք՝ ժողովուրդը կտա՞ իր ձայնը Քոչարյանի գլխավորած դաշինքին:

-Այո, ես տեսնում եմ, հետևում եմ, վերլուծություններ եմ անում, մոնիտորինգ եմ անում, և դրանց հիման վրա՝ պարոն Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է:

-Ամեն դեպքում, ասում են՝ 50+1 տոկոս որևէ ուժ չի հավաքի, և կոալիցիայի միջոցով կձևավորվի իշխանությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն ո՞ւմ հետ պետք է կոալիցիա ձևավորի:

-Եկեք առաջ չընկնենք, բայց էսպիսի բան կասեմ՝ այն ուժերի հետ, որոնք դեմ են ներկայիս իշխանությա­նը: Եթե դեմ են, ոչ թե ինչ-որ ձևական բնույթ է կրում այդ ամենը, թող ապա­ցուցեն իրենց խոսքերը գործով:

-ԲՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» դա­շինքը, օրինակ, հայտարարել են, որ դեմ են:

-Եթե հայտարարել են, վստահ եմ՝ իրենց հայտարարության տերը կլինեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։