Իջևանի բնակիչ, Փաշինյանի հարևանուհի Թելինե Մկրտումյանը Ապարանում ներկայացել է որպես Ապարանի բնակիչ
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունն ամեն կերպ չկորցնելու մոլուցքով տառապող «պադոշի» ԺՊ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ապարան քաղաքում էր: Ինչպես բոլորս գիտենք, հասարակության մեծամասնությունն ուղղակիորեն նողկանք է ապրում այս արարածի ձայնը լսելիս, և հենց սա է պատճառը, որ «պադոշի» ԺՊ-ն պետական բոլոր լծակներն օգտագործում է մարզերում նախընտրական քարոզարշավների ժամանակ «հանդիսատես» հավաքելու համար:
Պարզվում է, այս ամենին զուգընթաց նաև պաշտոնացավով տառապող նիկոլական այս խումբը գազելներով քաղաքից քաղաք մարդկանց է տեղափոխում և ամեն տեղ նույն մարդկանց ներկայացնում տվյալ քաղաքի բնակիչ: Օրինակ՝ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ապարանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Իջևան քաղաքի բնակիչ Թելինե Մկրտումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարևանուհին է, ներկայացել է որպես Ապարան քաղաքի բնակիչ՝ շեշտելով հետևյալը. «Ոնց որ Հիսուսն իր երեխան ուղարկեց, նույնն էլ Փաշինյանն արեց»:
Ուշագրավ է այն, որ սույն տիկինը ոչ միայն անամոթաբար ստում է, թաքցնելով իր ինքնությունն ու բնակության հասցեն, այլև պարզվում է, վերջինս ոչ վաղ անցյալում այնքան էր հիասաթափված Նիկոլ Փաշինյանից, որ վերջինիս որդին 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ինքնասպանության փորձ էր կատարում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ