Ռյազանում կրպակի հրդեհման հետեւանքով հայ է մահացել
Ռյազանում Չկալով փողոցի վրա կրպակի հրդեհման հետեւանքով տղամարդ է մահացել՝ վրանի տերը: Այս մասին YA62.ru-ին հայտնել են Ռուսական քննչական կոմիտեի Ռյազանի քննչական վարչությունում՝ ընդգծելով, որ տվյալները նախնական են:
Մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր չեն հայտնաբերվել:
Այրված տղամարդը երկու դուստր ունի, այս մասին «Վկոնակտե» սոցիալական կայքում գրել է տղամարդուն ճանաչող մի կին: Ռյազանի բնակչուհին գրառման մեջ նշել է, որ մահացածը «շատ լավ մարդ էր», ուներ 2 դուստր եւ 4 թոռ: Դստրերից մեկն այժմ հղի է:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ ժամը 16:24-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով