Ռուս 16 գործարար ցանկանում է վերադառնալ Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը ներկայացրել է ռուս 16 գործարարի ցանկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
Ռուսաստանում հետապնդումներից թաքնված ռուս 16 գործարարների մեծ մասը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Բորիս Տիտովը նշել է, որ ցուցակում նշված անձանց քրեական գործերն անհրաժեշտ է վերանայել.
«Բոլոր այդ նախկին գործարարների պատմությունը նույնն է. նրանք հասցրել են հեռանալ երկրից մինչև քննչական մեկուսարանում հատնվելը: Նրանցից մի քանիսն արդեն 20 տարի է՝ Ռուսաստանում չեն ապրում, նույնիսկ Ինտերպոլն է դադարեցրել հետախուզումները, իսկ հայրենիքում այդ գործը շարունակում է կախված մնալ»,- ընդգծել է բիզնես-օմբուդսմենը:
Ձեռնարկատերերը խնդրում են ստուգել նրանց քրեական հետախուզման օրինականությունը, և եթե ընթացակարգային խախտումներ չհայտնաբերվեն, դիտարկել նրանց՝ հայրենիք վերադառնալու հնարավորութունը՝ «պատճառված վնասի կամավոր փոխհատուցման և անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքների առկայության պարագայում»:
Բորիս Տիտովը չի բացառել, որ գործարարների ցանկը կարող է ընդլայնվել:
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տիտովի ներկայացրած ցանկը ընդունվել է և անհրաժեշտ ուսումնասիրության կենթարկվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով