Հերիք է արյուն հեղեք. Աֆրինի վերջին հայը դիմել է Թուրքիային
Քրդական Mezopotamyaajansi.com կայքն անդրադարձել է Աֆրինում մնացած վերջին հայի` Հարութ Գեւորգի պատմությանը, ով նաեւ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետնորդներից է:
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Աֆրինում մնացած միակ հայը` Հարութ Գեւորգը, թուրքական գործողության հետևանքով վերստին հիշել Մեծ եղեռնը: 61 տարեկան Հարութ Գեւորգի ընտանիքը Ցեղասպանությունից հետո տեղափոխվել է նախ Էզազ, ապա` Հալեպ: 50 տարի առաջ Աֆրին փոխադրված Գևորգը մասնագիտությամբ դարբին է: Նա 4 զավակ ունի:
Հարութ Գեւորգը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915 թ. այնտեղից աքսորվել ենք: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես որ այն ժամանակ է կանանց ու երեխաներին սպանում, հիմա էլ է նույն բանն անում: Ցեղասպանությունը մի դար հետո վերստին գտավ մեզ»:
Գեւորգը Թուրքիայից պահանջելով վերջ տալ այդ հարձակումներին` ընդգծել է, որ Աֆրինը միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, և հավելել է. «Այլեւս հերի՛ք է: Արյուն մի՛ հեղեք: Մարդկանց վրա մի՛ հարձակվեք: Աֆրինը Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր: Ինչո՞ւ եք ձգտում ավիրել մարդկանց ապաստարանը դարձած այս քաղաքը»:
Հարցազրույցի վերջում Գևորգը նաեւ մի քանի խոսք է ասել իր մայրենիով` հայերենով, ապա նշել. «Մենք մեր հայրենի տնից-տեղից աքսորվեցինք Թուրքիայում: Եկանք այստեղ: Հիմա ջանում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս պատերազմն ու հարձակումները դադարեցվեն: Թող բոլորը անսան մեր ձայնը: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով