Քաղաքացին 144 հազար եվրոն հետանցքի մեջ թաքցրած մտել է Թուրքիա
Ալժիրցի 67–ամյա գործարարը 144 հազար եվրոն բժիշկի օգնությամբ թաքցրել է հետանցքում եւ մուտք գործել Թուրքիա։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ալժիրցի գործարարը փորձել է շրջանցել Ալժիրի օդանավակայանում գործող տարադրամ դուրս հանելու արգելքը եւ 144 հազար եվրոն հետանցքում թացրած մուտք է գործել Թուրքիա։ Հյուրանոց հասնելուն պես՝ նա փորձել է հանել փողերը, սակայն չի կարողացել, ավելին, հետանցքում ցավերի պատճառով շտապօգնություն է կանչել։
Բժիշկները ուշագնաց ալժիրցու հետանցքում ինչ–որ բաներ են տեսել եւ շտապ վիրահատություն են իրականացրել՝ դուրս բերելով թաքցրած գումարը։ Ապշած բժիշկները արագ ոստիկանություն են հայտնել։
Ալժիրցին կանգնել է դատարանի առաջ՝ պնդելով, որ զբաղվումէ ոսկու առեւտրով եւ Թուրքիա է եկել ոսկի գնելու նպատակով։
Դատարանում նրան պարզաբանել են, որ Թուրքիա ցանկացած չափի գումար կարելի է մտցնել, սակայն նման ձեւով երկիր գումար մտցնելը չի կարելի։
Գումարը բռնագրավվել են, իսկ ալժիրցուն հետ են ուղարկել իր երկիր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով