Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել

Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ
Աշխարհ

Օրական ավելի քան 175.000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175.000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ, մի երեխա։

Համացանցն այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։

Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Ամեն օր հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք են գործում համացանց՝ հանդիպելով նորանոր վտանգների, որոնք մենք մինչ այս ոչ միայն ճիշտ չենք գնահատել, այլև չենք մտածել չեզոքացնելու մասին»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy):

«Թեև կառավարություններն ու մասնավոր հատվածը որոշակի առաջընթաց են գրանցել համացանցի ամենամեծ վտանգների վերացման ուղղությամբ, քաղաքականությունների և մոտեցումների մշակման հարցում ավելի շատ ջանք պետք է գործադրվի՝ երեխաների կյանքը համացանցում ամբողջովին հասկանալու ու պաշտպանելու համար»։

Ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «2017թ. երեխաների իրավիճակն աշխարհում. երեխաները թվային դարում» հեղինակային զեկույցում, ողջ աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է, սակայն շատ քիչ ջանք է գործադրվում երեխաներին թվային աշխարհի վտանգներից պաշտպանելու համար, նրանց առցանց գործունեությունից ստեղծված տեղեկատվական հետքը պաշտպանելու համար և անվտանգ ու որակյալ առցանց բովանդակության հասանելիությունը բարելավելու համար:

Զեկույցում հստակորեն նշված է, որ թվային աշխարհում երեխաներին պաշտպանելու պարտավորությունը բոլորինն է՝ կառավարություններինը, ընտանիքներինը, դպրոցներինն ու այլ հաստատություններինը։ Բայց նաև նշված է, որ մասնավոր հատվածը, հատկապես տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, կարևոր և յուրահատուկ պարտավորություն ունեն թվային տեխնոլոգիաների՝ երեխաների վրա թողած ազդեցությունը ձևավորելու հարցում. պարտավորություն, որ մինչ այժմ լուրջ չի ընդունվել։ Մասնավոր հատվածի ուժն ու ազդեցությունը պետք է օգտագործվի, որպեսզի բարելավվեն ոլորտի տվյալների ու գաղտնիության էթիկական նորմերը, և ծավալվի այնպիսի գործունեություն, որ կպաշտպանի առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ՄԱԿ-ի գործակալություններին, ինչպես նաև երեխաների հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին և հատկապես մասնավոր հատվածին կոչ է անում երեխաներին դնել թվային քաղաքականության կենտրոնում`

1.Համակարգել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային արձագանքը։ Մենք պետք է ուժեղացնենք քաղաքականություն մշակողների, իրավապահ մարմինների և ՏՏ ոլորտի միջև համագործակցությունը, որպեսզի տեխնոլոգիական արտադրանքի ստեղծման ընթացքում ներդրվեն անվտանգության նորմեր/սկզբունքներ և միասին աշխատենք, որպեսզի վերջ դնենք թրաֆիքինգին, ինչպես նաև՝ երեխաների շահագործման առցանց այլ միջոցներին։

2. Երաշխավորել երեխաների տվյալների գաղտնիությունը։ Մասնավոր հատվածի ու կառավարության կողմից ավելի մեծ հանձնառություն է անհրաժեշտ երեխաների տվյալների պաշտպանության և տեղին օգտագործման հարցում։ Երեխաների առցանց տվյալները հավաքագրելիս և օգտագործելիս՝ պետք է հաշվի առնել և կիրառել միջազգային նորմերը։ Իսկ երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել այն ամենից, որ վտանգում է իրենց տվյալների գաղտնիությունը։

3. Երեխաներին զինել առցանց հարթակում՝ ապահովելով հասանելի թվային գրագիտությամբ: Նաև կառավարությունների ու ՏՏ ոլորտի մասնագետների ավելի սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվեն ՏՀՏ հարթակներ և այնպիսի դասացուցակ, որպեսզի կրտսեր դպրոցից մինչև ավագ դպրոց աշակերտները սովորեն ճիշտ օգտվել առցանց հարթակում տեղադրված նյութերից և չվտանգեն իրենց անձնական տվյալները։ Առցանց գրադարանները պետք է բարելավվեն, իսկ հանրային գրադարանները պետք է վերազինվեն, որպեսզի թվային հմտություններ սովորեցնող դասեր անցկացվեն։ Հարկավոր է ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների ոլորտում ուսուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ: Երեխաներին պետք է սովորեցնել տարբերակել ու զգուշանալ առցանց վտանգներից և ոչ ստույգ տեղեկատվությունից, իսկ թվային քաղաքացիությունն էլ դարձնել թվային գրագիտության կենտրոնական բաղադրիչ:

4. Գնահատել մասնավոր հատվածի յուրահատուկ դերը։ ՏՏ ոլորտում պետք է ներդնել ու պարտադրել տվյալների և գաղտնիության էթիկական նորմեր, որոնք պաշտպանում են առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը, այդ թվում՝ այնպիսի էթիկական պրոդուկտի ստեղծում և տարածում խրախուսել, որ կնվազեցնի երեխաներին ուղղված ռիսկերը:

5. Ներդնել այնպիսի լուծումներում, որոնք տեղեկություն կտրամադրեն առցանց հարթակում գտնվող երեխաների, համացանցի առաջարկած հնարավորությունների և հնարավոր վտանգների մասին։ Մեզ ավելի շատ տեղեկություն է հարկավոր առցանց հարթակում գտնվող երեխաների ու նրանց գործունեության մասին, որպեսզի կարողանանք այդ տվյալները կիրառել կարգավորող այնպիսի նորմերում ու քաղաքականություններում, որոնք կճանաչեն երեխաների հատուկ կարիքներն ու իրավունքները։ Թվային աշխարհի մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համաշխարհային մակարդակում ուժեղացնել համակարգումն ու տեղեկատվության փոխանակումը։ Պետք է ուժեղացնել համագործակցությունը երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ և կանոնավոր կերպով համագործակցել օրինապահ մարմինների ու քաղաքականություն մշակողների հետ:

«Վայրկյան է պահանջվում, որպեսզի աշխարհի մի անկյունում որևէ երեխա սկսի իր թվային կյանքը, որը երեխայի լավագույն շահը հաշվի չառնող շատերի կողմից կարող է թիրախ դառնալ և հնարավորության դեպքում՝ շահագործվել»,- ասաց Չանդին։ «Որքան ավելի շատ երեխա է սկսում օգտվել համացանցից, այնքան ավելի հրատապ է դառնում առցանց հարթակում նրանց անվտանգության ու ապահովության հարցը»։