Dow Jones ցուցիչը ողջ պատմության ընթացքում ռեկորդային անկումն է գրանցել
Dow Jones արդյունաբերական ցուցիչը փետրվարի 5-ի առեւտրի արդյունքում նվազել է 1175 կետով, որը դարձել է ռեկորդային անկում ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները, փոխանցում է «Դոժդ»-ը:
Բացի այդ, S&P 500 ցուցիչն առեւտրային շրջանի ընթացքում գրանցել է 4 տոկոս անկում, իսկ Nasdaq-ը՝ 3.8 տոկոս:
Ամերիկյան շուկայում գրանցված անկումն արտացոլվել է նաեւ Ասիայում իրականացվող առեւտրի վրա: Ճապոնական Nikkei-ն բացման պահից գրանցել է 6.1 տոկոս անկում, իսկ Hang Seng Հոնկոնգի ֆոնդային բորսայում բորսային ինդեքսը նվազել է 4.9 տոկոսով, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ անկումը սկսվել է հինգշաբթի: Գնաճի ու տոկոսադրույքների աճի միտումներն առաջացրել է ներդրողների մտահոգությունը:
JPMorgan Asset Management-ի գլխավոր գլոբալ ստրատեգ Դեվիդ Քելլին AP-ի հետ զրույցում բացատրել է, որ անկումը սպասելի էր 2017 թվականի արագ աճից հետո: «Երեւույթը նման է երեկույթում գտնվող երեխայի՝ ուտում է տորթ եւ պաղպաղակ, ապա նաեւ թխվածք, ինչը բերում է չափից շատ ուտելուն»,-ասել է նա:
Սպիտակ տունը, մեկնաբանելով ֆոնդային շուկայում տեղ գտած անկումը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է «երկրատեւ հիմնավոր տնտեսական ցուցանիշների վրա, որոնք ԱՄՆ տնտեսական աճի, պատմական նշանակություն ունեցող ցածր գործազրկության եւ ամերիկյան աշխատավորների աշխատավարձերի բարձրացման հետ զուգընթաց շարունակում են բացառապես բարձր մնալ», փոխանցում է Reuters-ը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim