Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել

Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ
Աշխարհ

Թուրքիայում մեկնաբանել են Նիդեռլանդների կողմից Անկարայում իրենց դեսպանի հետկանչը

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է Նիդեռլանդների կողմից Անկարայում իրենց դեսպանի հետկանչը, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

«Այսպես թե այնպես, վերջին մեկ տարում Անկարայում Նիդեռլանդների դեսպան չկա: Նրանք հայտարարել են արդեն այստեղ չգտնվող դեսպանին պաշտոնապես հետ կանչելու մասին», - ասել է Բոզդաղը՝ պնդելով, որ նոր զարգացում այստեղ չկա:

Նա նաև շեշտել է, որ Նիդեռլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններն այսպիսով չեն դադարեցվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ արդյունք չի տվել։ Նիդեռլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները քաղաքական ճգնաժամի ընթացքում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք հանդիպումներ են իրականացրել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:

Անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել էր Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները:

Ռուտեն իր որոշումը մեկնաբանել էր՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդեռլանդների քայլն անպատասխան չի մնա։

Նիդեռլանդների իշխանությունները, բացի այդ, «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային: Իշխանությունները նախարարին ոստիկանության ուղեկցությամբ հետ էին ուղարկել Գերմանիա, որտեղից նա ժամանել էր ավտոմեքենայով։