Յակուտիայում երեխան -40 աստիճանի պայմաններում դրսում բոկոտն է քայլել
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ստուգում է սկսել Յակուտսկում 3-ամյա երեխայի՝ ոտնաթաթերի սառեցման պատճառով հոսպիտալացման դեպքի առնչությամբ, հայտնում է gazeta.ru-ն։
«Փետրվարի 3-ին երեխայի մայրը խանութ է գնացել՝ որդուն բարեկամի հետ տանը միայնակ թողնելով, սակայն բարեկամը ևս տնից դուրս է եկել: Երեխան, միայնակ մնալով, բնակարանից փողոց է վազել առանց վերնահագուստի ու կոշիկի: Տղային նկատել են անցորդներն ու տարել խանութ, որը գտնվում է նրանց բնակարանի շենքում»,- ասվում է ՔԿ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Ավելի ուշ տղան տեղափոխվել է արտակարգ բուժօգնության այրվածքային բաժանմունք, որտեղ ախտորոշվել է երկու կրնկի սառեցում:
Հայտնի է, որ միջադեպի օրը Յակուտսկում եղել է -40 աստիճան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով