Գերմանիան 4 թուրք սպայի քաղաքական ապաստան կտրամադրի
Գերմանիան բավարարել է 4 թուրք նախկին սպայի՝ քաղաքական ապաստան ստանալու դիմումները, այս զինվորականները դիմումները ներկայացրել էին Թուրքիայում 2016թ.-ի հեղաշրջման փորձից հետո, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիայի նման որոշումը փաստացի անհնարին է դարձնում այս զինվորականների՝ Թուրքիային արտահանձնումը: Վերջիններս հայրենիքում մեղադրվում են գործող սահմանադրական կարգը տապալելու փորձի և զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար:
Կայքը՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով, նշում է, որ զինվորականներին գերմանական ոստիկանությունից զգուշացրել են իրենց բոլոր քայլերում չափից դուրս ուշադիր լինելու մասին, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական հետախուզության աշխատակիցները նպատակ ունեն առևանգել այս մարդկանց Գերմանիայից և բռնի ուժով տանել Թուրքիա:
Գերմանական պարբերականներից մեկի հետ զրուցած թուրք նախկին սպաներից մեկն էլ, ում անունը չի բացահայտվում, պատմել է, որ շատ է ցանկանում վերադառնալ Թուրքիա, սակայն դրա համար ստիպված է սպասել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով