ԵՄ-ն ծրագրում է մինչեւ 2025 թվականը ընդունել 6 բալկանյան երկրների
Եվրամիությունը մտադիր է մինչեւ 2025 թվականը անդամակցելու հնարավորություն տալ բալկանյան 6 պետությունների, հայտնում է Financial Times-ը: Բրյուսելը հույս ունի այս կերպ թարմացնել միությունը, ուժեղացնել ներգաղթի վերահսկողությունը եւ հակազդել Բալկաններում ռուսական ազդեցության մեծացմանը, նշում է պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, որը, պարբերականի տեղեկություններով, հրապարակվելու է փետրվարի 6-ին:
Չնայած ԵՄ հետագա ընդլայնման հարցում մի քանի եվրոպական երկրների հակազդեցությանը, Բրյուսելում կարծում են, որ բալկանյան երկրների արագ անդամակցության ծագիրը շատ կարեւոր է եվրոպական հանրույթին նրանց ինտեգրման համար: Խոսքը Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, ինչպես նաեւ Կոսովոյի մասին է:
Միաժամանակ, Եվրահանձնաժողովը մտադիր է այս երկրներին կոչ անել լուծել երկկողմանի հակամարտությունները եւ պայքարել կոռուպցիայի դեն, ինչպես նաեւ նշել այն խնդիրները, որոնք վերջին 10 տարիներին ստիպված են եղել լուծել ԵՄ մյուս անդամները: Ըստ որում՝ համարվում է, որ արդեն ԵՄ-ին անդամակցության բանակցություններ վարող Սերբիան եւ Չեռնոգորիան արագ անդամակցելու առավել հավանական թեկնածուներն են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով