Եգիպտոսում հայտնաբերվել է մարդու օրգանների վաճառքով զբաղվող բանդա
Կահիրեի ոստիկանությունը հայտնաբերել է բժիշկների եւ միջնորդների բանդա, որոնք զբաղվել են դոնորական երկամների վաճառքով, հայտնում է լրատվական «Յոում 7» պորտալը:
Հանցագործները միջնորդների միջոցով գտնում էին փողի կարիք ունեցող «դոնորների», որոնց համոզում էին 25 հազար եգիպտական ֆունտով (ԱՄՆ մոտ 1,4 հազար դոլար) իրենց երիկամը վաճառել: «Դոնորներն» այնուհետեւ գալիս էին Կահիրե, որտեղ մի քանի օր ապրում էին վարձված բնակարանում եւ անալիզներ էին հանձնում: Այսպիսի «հիվանդներին» իր մասնավոր կաբինետում ընդունել է ձերբակալված բժիշկներից մեկը: Դրանից հետո «դոնորներին» տեղափոխում էին մասնավոր կլինիկա, որտեղ բանդայի գործունեությանը ներգրավված վիրաբույժը վիրահատություն էր կատարում:
Ինչպես պատմել են հանցագործների զոհերը, իրենց 300 դոլար վճարում էին մինչեւ վիրահատությունը, իսկ մնացած փողը կարող էին ստանալ միայն այն հաջորդ դոնորին գտնելուց հետո, այդ պատճառով նախկին հիվանդներին ստիպում էին «օրգանների ֆաբրիկայի» համար նոր հիվանդների գտնել, հակառակ դեպքում վաճառված երիկամի վճարը նրանք չէին ստանում:
Ներկայումս բանդայի բոլոր անդամները ձերբակալված են, տուժողները ցուցմունքներ են տալիս:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով