Թուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրը
Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում ընդունելություն է անցկացվել Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ։ Թուրքիան ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Նման միջոցառմանն այսքան բարձր մակարդակով Թուրքիայի ներկայացուցչի մասնակցությունն աննախադեպ է եղել։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։ Ելույթներից հետո հնչել են երկու երկրների օրհներգերը։
«Մենք երկկողմանիորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը՝ առավելագույն անկեղծությամբ և վճռականությամբ, լիակատար կարգավորման հասնելու վերջնական նպատակով։ Այս համատեքստում մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մեր երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների վերջին աճը զգալիորեն նպաստել է մեր երկկողմ երկխոսության ամրապնդմանը և փոխըմբռնման առաջխաղացմանը։
Մենք նաև բազմաթիվ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և ուղիղ առևտրի վերականգնման ոլորտներում։ Այս բոլոր քայլերը մեզ համոզիչ հիմքեր են տալիս մեծ հույսով և լավատեսությամբ նայել մեր տարածաշրջանի ապագային։ Թուրքիան միշտ աջակցել է խաղաղությանը, կայունությանը և Հարավային Կովկասում կարգավորման դինամիկային։
Այսօր երեկոյան կցանկանայի ընդգծել, որ մենք կշարունակենք մեր անկեղծ և անսասան աջակցությունը տրամադրել այս գործընթացներին առաջիկա ժամանակահատվածում»,- ըստ Ստամբուլում հրապարակվող «Ակոս» հայկական շաբաթաթերի հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։
Միջոցառման ընթացքում կողմերը հայտարարել են հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու, տրանսպորտային, էներգետիկ և առևտրային համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին։
radar armenia


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից