COP17-ի շրջանակում Երևանում կգործարկվի լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանության հարթակ
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում, կգործարկվի լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ուղղված նոր հարթակ։
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հրապարակման համաձայն՝ նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ սառցադաշտերի հալմանը, բնական աղետներին, ջրային տարածքների չորացմանը և էնդեմիկ տեսակների կորստին։
Նախաձեռնությունը նախատեսում է խթանել միջազգային համագործակցությունը և համախմբել տարբեր երկրների ու կազմակերպությունների ջանքերը՝ լեռնային կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում նշվում է, որ լեռնային էկոհամակարգերը կարևոր դեր ունեն ջրային ցիկլերի, սննդային համակարգերի և կլիմայական դիմակայունության պահպանման գործում։ Միաժամանակ դրանք բախվում են կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված վտանգներին։
Հիշեցնենք` COP17-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովի ընթացքում երկրները կգնահատեն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների կատարման ընթացքը և կքննարկեն հետագա քայլերը։
Top News


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից