Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Ռոսպոտրեբնադզորն արգելել է Ռուսաստան ներկրել որոշակի ապրանքանիշերի վրացական գինի, ինչպես նաև Նաբեղլավի հանքային ջուր և Coca-Cola ըմպելիքներ, որոնք արտադրվել են Վրաստանում ամերիկյան ընկերության գործարանում: Այդ մասին հայտնել է РБК-ն:
Ռուսաստան ներմուծման արգելքը տարածվում է, մասնավորապես, «Վրացական գարեջրային ընկերության», «Ասքանելի եղբայրների» գինու և կոնյակի, ինչպես նաև գինիներ արտադրողներ «Թելիանի վելի», «Թբիլիսվինո» և «Վայնմեն» ընկերությունների վրա։
Ռոսպոտրեբնադզորի որոշումից հետևում է, որ ժամանակավոր սանիտարական միջոցն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմանը համապատասխան: Նշվում է, որ արգելող ցուցակում հայտնված մթերքները չեն համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական, ինչպես նաև անվտանգության ցուցանիշների պահանջներին:
Ըստ РБК –ի տվյալների՝ Ռոսպոտրեբնադզորի կարգադրության համաձայն, մանրածախ առևտրի ցանցերն արդեն սկսել են հետ կանչել այդ ապրանքները։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում