Հերթական գործակարգավարական խորհրդակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկվել են նախարարության ընթացիկ աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև դրանց կազմակերպման և պատշաճ իրազեկման հարցերը։
Անդրադարձ է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում էլեկտրոնային մատյանների գործարկման ընթացքում առաջացող խնդիրներին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում գույքագրել և լուծել արձանագրված խնդիրները՝ գործընթացում ներգրավելով նաև ուսուցիչների և դպրոցների տնօրենների՝ հաշվի առնելով նրանց գործնական դիտարկումներն ու առաջարկությունները։
Քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները։ Նախարարը հանձնարարել է պատշաճ ժամկետներում ներկայացնել ատեստավորման ժամանակացույցը և ապահովել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ ուսուցիչների իրազեկումը։
Անդրադարձ է կատարվել նաև թանգարանների աշխատակիցների ատեստավորման գործընթացին և համապատասխան ժամանակացույցի հաստատմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպման հարցերը։ Կարևորվել են նախատեսվող միջոցառումներին ուսումնական հաստատությունների ակտիվ ներգրավումը, տաղավարային ներկայացվածությունը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների համար մշակութային հաստատություններ այցելությունների կազմակերպման հնարավորությունները։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը