Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին
Երևանի քաղաքապետարանի տարածատեղեկատվական միասնական GIS համակարգում գործող առևտրային թույլտվությունների վերահսկողության հարթակում ներկայացված 11 հազար 101 օբյեկտներից օրինական գրանցում ունի 6463-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրել է մայրաքաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
«Այդ 6463-ն այն օբյեկտներն են, որոնք առևտրային գործունեություն իրականացնելու համար երբևէ դիմում են ներկայացրել և ստացել։ Դրանք թույլտվությունների համար 1 միլիարդից ավելի գումար են վճարել։ Այս օբյեկտներից 3513-ը որոշակի բացթողումներ ունեն թույլտվությունների առումով, այսինքն՝ թույլտվությունների որոշ տեսակների համար չեն վճարել։ Գումարային պատկերով կազմում է 356 միլիոն 180 հազար 879 դրամ։
Հարթակում ներառված, բայց օրինական գրանցում չունեցող օբյեկտները 4638-ն են։ Պայմանականորեն՝ անվանել ենք ստվերային օբյեկտներ, որոնք երբևէ չեն դիմել առևտրային գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Այս օբյեկտները պետք է ունենային 6499 թույլտվություն։ Մենք ունենք հաշվարկ-կանխատեսում․ այդ թույլտվությունների արժեքը 577 միլիոն 628 հազար դրամ է»,- ասաց Սարգիս Մանուկյանը։
Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ առևտրային օբյեկտների գործունեության օրինականության հետ կապված առկա են խորքային և համակարգային խնդիրներ։ Քաղաքապետն առևտրային գործունեության թույլտվություններ չունեցող տնտեսվարողներին հորդորեց դիմել և ստանալ օրինական գրանցումները՝ կատարելով համապատասխան վճարումները։
«Համեստ հաշվարկներով՝ այդ խնդրի արժեքը 1 միլիարդ դրամ է։ Այսինքն՝ քաղաքային բյուջեն կորցնում է մոտ 1 միլիարդ դրամ գումար։ Այսուհետ, մեր հսկողական ֆունկցիան պետք է իրականացնենք այս հարթակում առկա քարտեզով»,– նշեց քաղաքապետն՝ առանց թույլտվությունների գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հորդորելով կարդալ Երևանի՝ ՏԻՄ նոր օրենքը։ Ավինյանն ընդգծեց՝ նույն տրամաբանությամբ աշխատելու դեպքում հետևանքները կլինեն բավական «շատ խիստ»։
Շարունակելով խոսքը՝ Սարգիս Մանուկյանը նկատեց, որ տարածատեղեկատվական միասնական GIS համակարգից օգտվողների աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել, միաժամանակ՝ նոր հրապարակվող հարթակներն են ավելանում։
Առաջին հարթակը վերաբերում է տրամադրվող շինթույլտվություններին, քաղաքացիները կարող են տեսնել, թե ինչ նոր շինություններ են կառուցվելու իրենց բնակավայրերին մոտ տարածքներում։
Երկրորդ հարթակում ներկայացված են Երևանի անվանակոչված ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների տվյալները։ Այստեղ են ներառվում Երևանի ավագանու ընդունած որոշումներով անվանափոխված, անվանակոչված փողոցները։
Մյուս հարթակում ներկայացված են Երևան քաղաքի բոլոր հուշատախտակների ամբողջական տվյալները։ Առաջիկայում հուշատախտակների լուսանկարները ևս կզետեղվեն այս հարթակում։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում