Սենատորները նշել են, որ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցել Կոնգրեսի հետ
ԱՄՆ վեց սենատորներ Սպիտակ տանը կոչ են արել «անհապաղ փոխել դիրքորոշումը» Ռուսաստանից դիզելային վառելիք գնելու ծրագրի հարցում, հայտնում է Associated Press-ը։ Նրանք նշել են, որ ԱՄՆ նախագահի որոշումը հակասում է ռուսական էներգակիրների՝ 2022 թվականին սահմանված ներմուծման արգելքին։ Սենատորները նշել են, որ Թրամփի վարչակազմը չի խորհրդակցել Կոնգրեսի հետ եւ բացատրություններ չի ներկայացրել իր որոշումն արդարացնելու համար, ինչպես պահանջում է օրենքը։ Իսկ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը։ Այս մասին էլ հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։
Պարբերականը գրում է, որ այցը հետաձգվել է առնվազն մինչեւ պարզ դառնա «էներգետիկ զինադադարի» մասին ամերիկյան առաջարկներին արդյո՞ք Ուկրաինան եւ Եվրոպան համաձայն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որպես նոր միասնական առաջարկ ներկայացնել։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են «էներգետիկ զինադադարին», եւ որ այն ուժի մեջ է մտնում «անհապաղ»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ Axios-ին հայտնել է, որ Թրամփի հայտարարությունն իր համար նորություն էր, սակայն Կիեւը կմիանա զինադադարին, եթե Մոսկվան համաձայնի դրան։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թրամփի հայտարարած «էներգետիկ զինադադարը» ենթադրում է, որ երկու կողմերն էլ կդադարեցնեն նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։
Նրա խոսքով՝ եթե նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեն, հաջորդ քայլը կարող է լինել էլեկտրակայանների եւ էներգացանցերի վրա հարվածները դադարեցնելու մասին համաձայնագիրը։
Ուկրաինացի պաշտոնյան պարբերականի հետ զրույցում հստակեցրել է, որ երկրում կա ընդամենը մեկ նավթավերամշակման գործարան, որը նախկինում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել եւ այժմ ամբողջ հզորությամբ չի աշխատում։ Մինչդեռ Ռուսաստանն ունի նավթավերամշակման գործարանների ընդարձակ ցանց։ Նա նշել է, որ Կիեւն առաջին հերթին շահագրգռված է, որ դադարեցվեն հարձակումներն էներգետիկ օբյեկտների վրա։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում